00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Խաչատրյանը բուժվելու համար չի մեկնի Գերմանիա, դատարանը մերժել է

© Photo : official site of the Tax Service of RAПредседатель КГД Гагик Хачатрян на итоговом заседании 2012 года (28 декабря 2012). Еревaн
Председатель КГД Гагик Хачатрян на итоговом заседании 2012 года (28 декабря 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Խաչատրյանի պաշտպանը նշեց, որ Խաչատրյանն իր բուժումը ստանում է տնային պայմաններում։ Նրա խոսքով`բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ այս հիվանդության միակ բուժումը վիրահատությունն է, որը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ Խաչատրյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Թե ինչու Գագիկ Խաչատրյանի առողջականը թույլ չի տալիս նրան նիստին մասնակցել, ասեմ`որովհետև այս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա։ Նույնիսկ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում նրա մասնակցությունը»,–ասաց պաշտպանը։

Սարգսյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում իրենք ներկայացրել են բժշկական փաստաթուղթ, որում արձանագրված էր, որ Խաչատրյանի առողջական վիճակում կա բացասական դինամիկա, այդ պատճառով չի ներկայացել։

Гагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին նույնպես ազատ կարձակվի գրավի դիմաց

Նրա խոսքով`իրենք դատարանին միջնորդել են, որ թույլ տա` Գագիկ Խաչատրյանը բուժման համար մեկնի Գերմանիա, բայց դատարանն անհասկանալի պատճառաբանություններով մերժել է այդ միջնորդությունը ։

«Նշվել է, որ Հայաստանում կարող են պատշաճ բժշկական օգնություն ստանալ, բայց մոռանում են՝ հենց պետությունը նախաձեռնել է 2 բժշկական կոնսիլիումներ՝ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, որոնք արձանագրել են, որ Հայաստանում այս վիրահատությունը հնարավոր չէ կատարել»,- պարզաբանեց Սարգսյանը։

Պաշտպանը նշեց, որ Խաչատրյանն իր բուժումը ստանում է տնային պայմաններում, բայց բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ այս հիվանդության միակ բուժումը վիրահատությունն է։

«Անձը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա ներկայանալ դատական նիստերին։ Եթե պետությունն այս միջոցները չի ձեռնարկում, նշանակում է, որ դիտավորյալ գործողություններ են կատարվում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված։ Երբ անձն ունի սուր ցավեր, և պետությունն այնպես է անում, որ ինքը պարտադրված այդ ցավերը կրի, սա նշանակում է՝ վատ վերաբերմունք, խոշտանգում»,– շեշտեց նա։

Երեմ Սարգսյանն այս առնչությամբ հայտնեց, որ ՄԻԵԴ-ը նամակ է ուղարկել ՀՀ կառավարությանը, որում հայտնել էր, որ եթե կողմերն այդ հարցում ընդհանուր հայտարարի չգան, ապա ՄԻԵԴ-ը կնախաձեռնի նաև խոշտանգման քննության վարույթ։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ

Սարգսյանի խոսքով` հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը՝ 12։00-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց։

Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Լրահոս
0