00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն ծառայել, պատերազմին չեն մասնակցել. ԱԱԾ–ն` զանգվածային անկարգության մասնակիցների մասին

© Sputnik / Asatur YesayantsНедовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн
Недовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ–ն նոր մանրամասներ է հայտնել զանգվածային անկարգությունների դեպքի առնչությամբ հարուցված քրգործով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ։ 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո Երևանում հարձակումներ էին տեղի ունեցել ՀՀ ԱԺ–ի ու կառավարության շենքերի վրա։ Անկարգությունների մասնակիցները կոտրել ու փչացրել էին պետական գույքը, բռնության ենթարկել պետական աշխատողներին, այդ թվում` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։

«Պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները: Հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, առևանգել են ԱԺ բակում կայանված ավտոմեքենաները, որոնց մի մասն արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել սեպտեմբերի 27-ին Արցախում ծավալված ռազմական գործողություններին:

Ситуация на проспекте Баграмяна перед зданием Парламента Армении (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանյան անկարգություններին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ. ավագանու անդամ

Պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» ՀԿ անդամները, ՀՀԿ աջակիցները, ՀՀԿ նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:

ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով ՀՀ–ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:

ԱԱԾ–ն քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ԱԺ և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Լրահոս
0