ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հարցին, թե ինչ օրակարգով է ԱԱԾ տնօրենը մեկնում ՌԴ մայրաքաղաք, պատասխանեցին, որ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հայտնում։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով
Հիշեցնենք, որ Աբազյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել նոյեմբերի 9-ին։
Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին նա նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։