ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանից հայտնում են, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 19:09-ին, երկրաշարժ է գրանվել Վրաստանում, որը զգացվել է նաև Լոռու մարզում։
Մասնավորապես` ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։