ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակը կարող է հանգեցնել լնդերի հիվանդությունների բարդացման կամ նույնիսկ ատամներ կորցնելու։ Տեղեկությունը հայտնում է New York Times-ը, հղում անելով Անգիագենեզի հիմնադրամի (Angiogenesis Foundation) ներկայացուցիչ Ուիլյան Լիին, որը զբաղվում է արյունատար անոթների հիվանդությունների ուսումնասիրությամբ։
Նրա խոսքով՝ COVID-19 տարած մարդկանցից ոմանք բողոքում էին, որ առանց արյունահոսության ատամ են կորցնում։ Մյուսներն ասում էին, որ լնդերն ավելի զգայուն են դարձել, որ ատամները մգանում կամ քայքայվում են։
Մասնագետների կարծիքով՝ ատամների հետ կապված այդ խնդիրները կարող էին սրվել ապաքինման շրջանում, քանի որ կորոնավիրուսը փոխներգործության մեջ է մտնում АСЕ2 բջջային ռեցեպտորի հետ ու խոցում է ոչ միայն թոքերը, այլև նյարդային վերջույթներն ու էնդոթելիումը։ Այդ գործընթացների հետևանքով վնասվում են լնդերի արյունատար անոթները։
Ավելի վաղ Կալիֆոռնիայից ատամնաբույժ օրթոպեդ Մայք Շիրերը հայտնել էր, որ լնդերի հիվանդությունները կարող են լինել վարակի ներթափանցման դեմ օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիայի դրսևորում։
Ամենաաղքատ երկրներին կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը. G-20–ի երկրների հայտարարությունը