00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

© Sputnik / Aram NersesyanСитуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման փաստերով արդեն 9 քրեական գործ է հարուցվել, և սա դեռ վերջը չէ։

Կառավարություն Փաշինյանի գլխավորությամբ, կամ առանց նրա, իսկ արցախյան երրորդ պատերազմի զինվորները տուն են վերադառնում։ Առաջին անգամ ոչ թե վահանով, այլ պարտվածների դառը զգացումով, ինչը նկատելիորեն փոխում է հետպատերազմյան սինդրոմի բնույթը։

Беженцы из Карабаха прибыли из Еревана в Степанакерт (15 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Խաղաղ կյանքին վերադառնալը միշտ և բոլորի համար էլ դժվար է, սակայն պարտվածների համար կրկնակի ծանր է տեսնել ոչ թե դափնու, այլ թաղման պսակները։ Անհետ կորածների հարցում մշուշ է, զոհվածների մարմինների հարցում` անորոշություն,  սահմանների վերջնական հստակեցում չկա, իսկ դեռ պետք է բուժել վերքերը, վերականգնել աշխատունակությունը հնարավորության դեպքում, և մտածել, ինչպես շարունակել ապրել, երբ դա անհնարին է։  Նոր խնդիրներ չեն սրանք, միայն մերը չեն, բայց մի՞թե դրանից մեզ ավելի հեշտ է։

Ժամանակին ամերիկացիներն ուսումնասիրել էին Իրաքից կամ Աֆղանստանից վերադարձած զինծառայողների առողջական վիճակը և պարզել` մարտիկների 50 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, իսկ վետերանների շուրջ 11 տոկոսն ապրում են, այսպես կոչված, «աֆղանական սինդրոմի» համախտանիշներով։

«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

ԽՍՀՄ–ում ծնվածներն այդ մասին անձամբ գիտեն։ Ներկայացնում եմ այն, ինչ տեսել եմ ու ինչի մասին գրել եմ իմ թերթում տուն` Հայաստան, «աֆղանցիների» վերադարձից հետո։

Մարդիկ մտամփոփ էին դառնում, քիչ հասկանալի, քչախոս, չէին սիրում նկարագրել ռազմաճակատում տեսածն ու ապրածը։ Ճիշտ է, կային նաև այնպիսիք, ովքեր «դոշ էին ծեծում», բայց նրանք հաճախ մարտական գործողությունների չէին էլ մասնակցել։

Խորհրդային «աֆղանցի», սերժանտ-դեսանտային, «Կարմիր աստղ»-ի շքանշանակիր Արտյուշա Թուրվանդյանը բացատրում էր.

© Photo : Г. ХасяновԱրտյուշա Թուրվանդյան. լուսանկարը՝ Գ. Հասյանովի
Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն - Sputnik Արմենիա
Արտյուշա Թուրվանդյան. լուսանկարը՝ Գ. Հասյանովի

«Ոմանց մոտ սրվում էր արդարության զգացումը, չէ՞ որ այն ժամանակ, երբ իրենք պատերազմի թոհուբոհում էին, ինչ–որ մեկը շարունակում էր ապրել համաչափ երջանիկ կյանքով, կամ էլ ընդհանրապես «ճարպակալում էր»։ Միևնույն ժամանակ, մեզնից շատերը նույնիսկ պատերազմի ավարտից հետո չեն կարողանում լիարժեք տուն «վերադառնալ», չէ՞ որ նրանց կյանքի մի կարևորագույն մասը խրամատներում է մնացել»։

Ոգով թույլերը ներամփոփ էին դառնում, փակվում իրենց վաղուց վերապրած զգացողություններում` կարծես նորից ապրելով պատերազմական տարիների իրադարձությունները։  Մեկուսանալով հասարակությունից` նրանք միայն սրում էին իրավիճակը, պարզաբանում են հոգեբանները։

Ի վերջո «մեկուսացածներից» շատերն ինքնասպանություն էին գործում կամ մահանում «աղբահորում» անօթևանների շրջանում` հիվանդություններից կամ հարբած ծեծկռտուքի հետևանքով` մինչ այդ հոգու ցավը օղիով փարատելով։

Католикос Великого дома Киликийского Арам I провел литургию в память о погибших героях в карабахской войне (22 ноября 2020). Антилиас, Ливан - Sputnik Արմենիա
Մեր ազգը նույնիսկ ժամանակավոր պարտությունը պիտի վերածի մնայուն հաղթանակի. Արամ Ա կաթողիկոս

Ի՞նչ է սպասվում երկրին ոչ միայն ցավով, այլև զենքով զինվորների վերադարձից հետո։ Մի փոքր տեղեկատվություն. Սյունիքի, Ապարանի, Վարդենիսի, Արարատի ոստիկանները մեքենաների խուզարկման ժամանակ զենք ու զինամթերք են հայտնաբերել, մասնավորապես` գնդացիր, ինքնաձիգ, փամփուշտներ։  Վտանգավոր այս շարքում նաև զրահաբաճկոններ, սվին–դանակներ կային։ Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման փաստերով արդեն 9 քրեական գործ է հարուցվել, և սա դեռ վերջը չէ։

Առաջին արցախյան պատերազմի հուշերից. Երևան, գիշերը մերթընդմերթ առանձին կրակոցներ են հնչում, ինքնաձիգի կրակահերթեր։ Հիմնականում կրակում են տաքացած գլուխներով, հազվադեպ՝ կենդանի թիրախին։ Բայց միևնույն է, փողոցով զգուշությամբ ես անցնում։

Հաշվի առնելով հասարակության բաժանումը սևերի և սպիտակների, նրա չափից շատ քաղաքականացված լինելը, ինչպես նաև իրավիճակի թույլ վերահսկողությունը, հավանականությունը, որ ոչ թե օդ են  կրակելու, այլ միմյանց վրա, բազմակի անգամ աճում է։

Կարծիք, որին չանսալ չի կարելի.

«Ազատամարտիկները վերադառնան` անկառավարելի են լինելու։ Ցավոք, նրանք իրավացի են, ու քայլերը նրանց ճիշտ կլինեն։ Բայց կեղտոտ մարդիկ կհայտնվեն, որոնք կփորձեն օգտվել իրավիճակից։ Պետք է որոշել ինչ անել, իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար»։ Գեներալ Արկադի Տեր–Թադևոսյանը` հայտնի կոմանդոսը, գիտի, ինչ է ասում։

Այլ բանիմաց մարդկան կարծիքներից. երկիրը փլուզման չտանելու համար զենքը հավաքելը քիչ է, պետք է անհապաղ վերացնել բաժանարար գծերը, իսկ պառակտողներին քշել։

Նոր սերնդի արցախյան սինդրոմի առանձնահատկությունները. Այն չի շրջանցել հոգեկան պաթոլոգիայի առավել հակված երեխաներին, կանանց ու ծերերին, ասում են մասնագետները։

Ինչպե՞ս և ինչո՞ւմ է այն արտահայտվում։

«Հինգ տարի թարգմանիչ եմ աշխատել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղային պատերազմներ են ընթանում, սպանություններ են լինում, և ընդհանրապես իրավիճակն անկայուն է», – «Սնոբ» ամսագրին պատմում է Վիկտորիա Ս.–ն։

Глава общины Мегри Мхитар Закарян - Sputnik Արմենիա
Պարտությունը 3 միլիոն «բաժնետեր» ունի. Մեղրիի համայնքապետը` պատերազմի հետևանքների մասին

Հետտրավմատիկ խանգարումներն աստիճանաբար էին ի հայտ գալիս։

«Սկզբում սկսվեցին մղձավանջները, գլխիս մեջ տեղի ունեցածի վառ ու հստակ պատկերներ էին առաջանում, այնուհետև ես սկսեցի սուր արձագանքել հանկարծակի բարձր աղմուկներին, անմիջապես գնահատում էի իրավիճակն ու պատրաստ լինում հակահարված տալու։

Ինձ տանջում էին պարանոյան ու ֆլեշբեքերը (ներկայի հետ ժամանակագրական կապ չունեցող վերադարձ՝ անցյալ կյանքի որևէ հատվածի-խմբ) . որոշակի ձայներ, հոտեր կամ իրավիճակներ ինձ վերադարձնում էին այն դժոխքը` երբեմն մասնակի, երբեմն էլ ամբողջովին, այնպես, որ մոռանում էի, որտեղ եմ գտնվում։ Ժամանակի ընթացքում վիճակս մի փոքր թեթևացավ, բայց ոչ լիովին։ Պարբերաբար տառապում եմ անքնությունից և մղձավանջներից, երբեմն դեպրեսիայի մեջ ընկնում։

Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

Փորձում եմ աշխատել ինքս ինձ վրա, հաղթահարել, – շարունակում է նա։ – Օգնում է գիտակցումն ու ընդունումն այն բանի, որ ես խնդիր ունեմ և որ ես հրեշ չեմ։ Նպատակներ եմ դնում իմ առջև և փորձում իրագործել դրանք։ Եթե թևաթափ լինեմ, դա կլինի վերջը»։

Ավելացնելու ոչինչ չունեմ։

Լրահոս
0