00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

© Photo : provided by Anna SimonyanНарек Месропян с супругой Анной Симонян
Нарек Месропян с супругой Анной Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
31-ամյա Նարեկ Մեսրոպյանի համար պատերազմը նոր երևույթ չէր. նա Ապրիլյան պատերազմին Թալիշում է եղել, հարյուրավոր կյանքեր փրկել։ Արցախցի բժիշկն այս անգամ էլ մինչև զոհվելը շատերին է օգնություն ցուցաբերել...

Պատերազմի ժամանակ զոհված ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանենց տանն ենք։ Տանը Նարեկի կինը` Աննան, և քույրը` Դիանան են։ Ինչքան էլ պատրաստվել եմ հարցազրույցին, մեկ է` զրույցը սկսելն ամենադժվարն է։ Ծաղկի անուշ հոտ եմ զգում ու նկատում` հյուրասենյակում, որտեղ նստած ենք, բժշկի հիշատակի անկյունն է. 31–ամյա տղայի նկարն է սև շրջանակի մեջ` առջևում հայկական եռագույնը, կան նաև մանկության և ընտանեկան նկարներ, ալբոմներ, մեդալներ ու անգամ դեռ դպրոցական տարիներին ստացած «Լավագույն փրկարար» պատվոգիրը։ Սեղանին դեղին վարդերի փունջ կա. անուշ բուրում է...

© SputnikՆարեկի անկյունը...
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց - Sputnik Արմենիա
Նարեկի անկյունը...

–Իսկ երեխաները տանը չե՞ն,–հարցնում եմ` մի բան ասած լինելու համար։

–Տղաս քոլեջում է, փոքրս էլ` աղջիկս, քնած է,–ժպիտով պատասխանում է Նարեկի կինը։

Ժպիտից ոգևորվում եմ, հավաքում ինձ ու անցնում զրույցին։

Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Պատերազմը սկսվելուց մի քանի օր անց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում փնտրում էին Նարեկ Մեսրոպյանին` Արցախ ուղեգրելու համար, այնինչ նա արդեն հասցրել էր շատ զինվորների կյանքեր փրկել։ Աննան պատմում է` Նարեկը հենց սեպտեմբերի 27-ին էր Արցախ մեկնել։

«Երբ իմացավ, որ պատերազմ է, տեղը չէր գտնում` զանգում էր սրան–նրան, որ իրեն կանչեն։ Համազգեստն արդուկել տվեց, ասաց` գնանք տան համար առևտուր անենք։ Չնայած իր համար գնալու հրաման չեկավ, բայց ընկերներին դիմեց, մեքենա գտավ և մեկնեց Արցախ։ Արդեն Գորիս էր հասել, զանգեցի ու խնդրեցի, որ վերադառնա, բայց ասաց` ես հիմա գնում եմ, որ տղաս` Տիգրանը, վաղը չգնա»,–պատմեց Աննան։

Արցախ գնալու մասին Նարեկի ղեկավարությունից ոչ ոք չի իմացել։ Օրեր անց միայն հրաման է եկել, որ նա պետք է մեկնի։ Այցելել են նրա աշխատավայր` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, ասել` չեն գտնում Նարեկին։ Հիվանդանոցից, բնականաբար, տեղեկացրել են, որ Նարեկն առաջին իսկ օրն է Արցախ մեկնել։ 

Ընտանիքին Նարեկը խաբել էր` ասելով, որ Ստեփանակերտի հոսպիտալում է։ Միայն զոհվելուց հետո են իմացել, որ Խոջալուի հրետանային գնդի բուժծառայության պետն է եղել։ Նարեկի կինն ասում է, որ նույն իրավիճակն էր նաև Ապրիլյան պատերազմի օրերին, երբ ամուսինը Թալիշում է եղել, սակայն ընտանիքին ասել է, թե հանգիստ նստած են ապահով մի տեղ, ուր վիրավոր էլ չկա։ Ի դեպ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Նարեկն «Արիության մեդալ» է ստացել, աշխատել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի` Քյոխի հրամանատարության ներքո։

© Photo : provided by Anna Simonyanնարեկ Մեսրոպյանն ընտանիքի հետ
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց - Sputnik Արմենիա
նարեկ Մեսրոպյանն ընտանիքի հետ

«Քյոխն ասում էր` 100-ից ավել զինծառայողի կյանք է փրկել Նարեկն Ապրիլյանի ժամանակ։ Ավելին, զոհվածների մեծ մասին հենց ինքն է դուրս բերել մարտադաշտից։ Այդ ժամանակ էլ մազից են փրկվել. շտապօգնության մեքենան վերջում շարքից դուրս է եկել` բենզինի բաքի չորս կողմում ԱԹՍ–ի թողած անցքերն էին, բայց բաքին ոչինչ չէր եղել»,–ասում է Աննան ու աչքերը թրջվում են. այս անգամ Նարեկի բախտը չի բերել։

© Photo : provided by Anna SimonyanՆարեկն ու Աննան
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց - Sputnik Արմենիա
Նարեկն ու Աննան

Զրույցը շարունակում է Նարեկի քույրը` Դիանան, պատմելով, որ Նարեկն այս անգամ կարծես զգացել էր, որ իր հետ ինչ–որ բան է պատահելու։ Հոկտեմբերի 11-ին վիրավորներին օգնության հասնելու հերթական կանչն են ստացել։ Կանչին ընկերն է փորձել գնալ, սակայն Նարեկը մեքենայից իջեցնել է տվել նրան` ասելով, որ ինքը պիտի գնա։

Տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով

Պատմում են, որ նա կանչի գնալիս միշտ իրերը` բանալիներ, դրամապանակ, հեռախոս, հետը տանելիս է եղել։ Այդ օրն առաջին անգամ բուժկետի սեղանին է թողել ամեն ինչ։

© Photo : provided by Anna SimonyanՆարեկն ու Աննան երեխաների հետ
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց - Sputnik Արմենիա
Նարեկն ու Աննան երեխաների հետ

Կեսգիշերն անց վիրավորներին վերցրել ու ճանապարհվել են հոսպիտալ։ Հակառակորդը սկսել է «Գրադով» հարվածներ է հասցնել ճանապարհին։ Մեքենայի լույսերն անջատել են, որ թշնամու թիրախում չհայտնվեն։ Գնդակոծության տակ հոսպիտալ շտապող մեքենային դեմ հանդիման ավտոբուս է դուրս եկել։ Փորձել են խուսափել բախումից, բայց շտապօգնության մեքենան շրջվել է, ու Նարեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Միայն ինքը։ Տղային նախ Ստեփանակերտի հիվանդանոց են տարել, հետո ուղղաթիռով Երևան` Էրեբունի ԲԿ տեղափոխել, որտեղ էլ վիրահատել են։

Վիրահատությունից հետո նրան տեսակցելու է գնացել կինը` Աննան։

–Պատերազմը վերջացա՞վ,–հարցրել է կնոջը։

–Այո, հաղթել ենք,–պատասխանել է նա, քանի որ ուզել է մի փոքր ուրախացնել ամուսնուն...

Նարեկը չի թողել, որ մայրն իրեն այցելի` ասելով, թե մի փոքր կլավանա, նոր, իսկ գնդապետ հայրն այդ ժամանակ Գլխավոր շտաբում է եղել։

Ծնողները Նարեկին այդպես էլ չեն տեսել...

© Photo : provided by Anna SimonyanՆարեկը մանկության տարիներին
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց - Sputnik Արմենիա
Նարեկը մանկության տարիներին

«Նարեկը միշտ բոլորիս կողքին էր։ Մեր փրկիչն էր։ Ինչ լինում էր, ինքն էր օգնության հասնում։ Նույնիսկ հիմա, երբ մայրս գիշերներն իրեն լավ չի զգում, երբեմն ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ գնալ Նարեկենց սենյակի դուռը թակել ու նրան օգնության կանչել»,–ասում է քույրը...

Ծանր պատմությունից հետո մեր լռությունը ցրում է Նարեկի 11 ամսական աղջիկը` Սառան, որն արթնացել ու հասկացնում էր` եկեք, խաղալ եմ ուզում։ Նայում էր շուրջբոլորն ու լայն ժպտում։ Պարզ է` փոքր է, դեռ չի հասկանում կատարվածը, իսկ 5-ամյա Տիգրանը հասկացել է ամեն ինչ։ Մոր պատմածը լսել է ու ասել.

–Մամ, ես գիտեմ, որ պապան էլ հետ չի գալու, բայց երբ հարցնում եմ` ասա կգա, որ ես չլացեմ...

© Photo : provided by Anna SimonyanՆարեկն ու Աննան որդու` Տիգրանի հետ
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց - Sputnik Արմենիա
Նարեկն ու Աննան որդու` Տիգրանի հետ

Ի դեպ, թե՛ Նարեկը, թե՛ Աննան Ստեփանակերտից են։ Ժամանակավոր տեղափոխվել էին Երևան, որ Նարեկն ավարտեր օրդինատուրան (դիմածնոտային վիրաբույժ էր)։

Նարեկն Արցախը շատ էր սիրում և Երևանում մնալու ցանկություն չի ունեցել։ Սակայն հիմա, երբ նա Եռաբլուրում է, ընտանիքը որոշել է այստեղ մնալ...

ԱՀԿ-ն կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության գոտում պաշտպանել բժիշկներին

Լրահոս
0