00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն

© Sputnik / Aram NersesyanАкция с призывом решить вопрос с военнопленными и пропавшими без вести (29 ноября 2020). Еревaн
Акция с призывом решить вопрос с военнопленными и пропавшими без вести (29 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում երթեր են սպասվում դեպի ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ, ինչպես նաև միջազգային կառույցներ, որոնց կհանձնվի նույնաբովանդակ նամակ։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Գերիներին վերադարձնելու, զոհվածների մարմինները հանձնելու և անհայտ կորածների որոնողական աշխատանքների գործընթացներին միջամտելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն։ Նամակը հեղինակել էին մտավորականների մի խումբ։ Նրանք հարյուրավոր քաղաքացիների հետ երթով շարժվել էին Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն։

© Sputnik / Aram NersesyanԵրթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն - Sputnik Արմենիա
Երթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով

«Քանի որ կիրակի է, ոչ աշխատանքային օր, ներսում աշխատակիցներ չկան, այնպես որ նամակը թողել ենք անցակետում։ Այն վաղը կփոխանցվի դեսպանատան աշխատակիցներին», - լրագրողների հետ զրույցում հայտնեցին ակցիայի կազմակերպիչները։

Ակցիայի մասնակիցները նամակի փոխանցումից հետո էլ որոշ ժամանակ մնացին դեսպանատան շենքի դիմաց։ Նրանց ձեռքերում գերեվարված և անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց լուսանկարներ էին, «Վերադարձրեք մեր գերիներին» գրությամբ պաստառներ։ Ակցիային մասնակցում են Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մհեր Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը և այլք։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիան քաղաքական չէ։

© Sputnik / Aram NersesyanԵրթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն - Sputnik Արմենիա
Երթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով

«Մենք իշխանության-անիշխանության հարցով չենք այստեղ, այլ մեր զինվորների, մեր տղաների։ Ես կուզենայի մեր ազգը հիմա միասնական տեսնել։ Պատերազմի սկզբում կար միասնականություն, համերաշխություն։ Նույնը պետք է և ավելի անհրաժեշտ է հիմա», - ասաց երգիչը։

 

Ակցիայի կազմակերպիչները հաղորդեցին, որ առաջիկայում երթեր են սպասվում դեպի ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ, ինչպես նաև միջազգային կառույցներ, որոնց կհանձնվի նույնաբովանդակ նամակ։ Այսօր ժամը 20:00-ին նրանց Facebook-յան էջերում (մասնավորապես Մհեր Մկրտչյանի) կհայտնվի ավելի հստակ ինֆորմացիա առաջիկա երթերի ու ակցիաների մասին։

© Sputnik / Aram NersesyanԵրթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն - Sputnik Արմենիա
Երթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով

Նշենք, որ նամակում մտավորականները խնդրում են ՌԴ դեսպանին, ինչպես նաև ՌԴ ղեկավարությանը միջամտել գերիներին վերադարձնելու, զոհվածների մարմինները հանձնելու և անհայտ կորածների որոնողական աշխատանքների գործընթացներին։

© Sputnik / Aram NersesyanԵրթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն - Sputnik Արմենիա
Երթ դեպի ՌԴ դեսպանատուն` գերիներին վերադարձնելուն աջակցելու հարցով

«Համաձայն հայտարարության ութերորդ կետի՝ պետք է տեղի ունենա գերիների, մարմինների փոխանակում, կատարվեն անհայտ կորածների փնտրման աշխատանքներ։ Սակայն հայտարարությունում նշված չեն դրանք իրականացման ժամկետները։ Հարգելի պարոն Կոպիրկին, դիմում ենք ձեզ խնդրելով անձամբ միջամտել գործընթացին, ինչպես նաև մեր խնդրանքը փոխանցել ՌԴ ղեկավարությանը։ Վստահ ենք, որ նման միջամտությունը կարագացնի մեր գերիների վերադարձը հայրենիք», - ասված է նամակում։

Մտավորականները հանրահավաք են անում. մասնակցողները պետք է ենթարկվեն հատուկ պահանջներին

Նշենք, որ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ Ադրբեջանում պահվում է 50-60 գերի, հայտնի են 30-ի ինքնությունները։

Լրահոս
0