00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները մտավորականներին առաջարկեցին քայլերթով գնալ դեսպանատների մոտ

© Sputnik / Aram NersesyanПродюсер, сценарист Армен Григорян на акции призыва к армянам во всем мире для поддержки попавших в плен армянских военнослужащих (28 ноября 2020). Еревaн
Продюсер, сценарист Армен Григорян на акции призыва к армянам во всем мире для поддержки попавших в плен армянских военнослужащих (28 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահավաքի մասնակիցները պատրաստ են թեկուզ ամեն օր պայքարել դեսպանատների մոտ, միայն թե կարողանան փրկել մեր տղաներին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հանրահավաք անցկացնող մտավորականներն առաջարկեցին վերցնել գերիների, անհետ կորածների լուսանկարներն ու քայլերթով գնալ բոլոր դեսպանատների, միջազգային կազմակերպությունների գրասենյակների մոտ։ Մինչ հանրահավաքի մասնակիցների հետ քննարկում էին, թե երբ է առավել նպատակահարմար գնալը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մոտեցան մի քանի ոստիկաններ։ Մի քանի բառ փոխանակելուց հետո նա զարմացած շարունակեց ելույթը․

«Ես այսպիսի ոստիկաններ չեմ տեսել։ Ասում են՝ դե, արդեն հավաքվել եք, այսօր գնացեք»,- փոխանցեց ոստիկանների հետ զրույցը Գրիգորյանը։

Ի վերջո, որոշում կայացվեց վաղը հանդիպել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ՝ ժամը 12։00-ին, որովհետև լուսանկարները պատրաստելու համար գոնե մի քանի ժամ է պետք։

Акция протеста на площади Республики против действующего правительства (20 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Զինծառայողների ծնողները պահանջագիր են ներկայացնում Փաշինյանին

«Ժողովուրդ, 10 օր եկեք գործի չգնանք, ի՞նչ գործ, սա է մեր գործը, մեր երեխեքը պետք է հետ գան»,- հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Նա առաջարկեց ոչ թե միայն մեկ օր քայլերթով գնալ դեսպանատների մոտ, այլ ամեն օր՝ ցույց տալով, որ չենք հանձնվելու։

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը հանրահավաքի վերջում նշեց՝ երբ իրենց գործընկերներին վերջին հրաժեշտն են տալիս, ընդունված է ծափերով դա անել։ Նա առաջարկեց հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին ևս ծափահարություններ հնչեցնել, որ նրանք լսեն և իմանան՝ մենք շնորհակալ ենք, մենք հիշում ենք նրանց։

Լրագրողների հետ զրույցում դերասան Վարդան Պետրոսյանը նշեց՝ ամենածանր բանն է, երբ զինվորը կռվում է հայրենիքի համար, զոհվում և նրան միայնակ են թողնում։ Նա խնդրեց միանալ այս պայքարին։ Շեշտեց՝ սա քաղաքական պայքար չէ ու պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել։

© Sputnik / Aram NersesyanՎարդան Պետրոսյան
Ոստիկանները մտավորականներին առաջարկեցին քայլերթով գնալ դեսպանատների մոտ - Sputnik Արմենիա
Վարդան Պետրոսյան

Հանրահավաքին ներկա էին նաև երաժիշտ ամուսիններ Արամոն և Էմմա Պետրոսյանը։

«Ես հասկացա մի բան՝ ինչ լավ է, որ էդ զոհված տղաները չեն տեսել, որ հողերը հանձնվեցին։ Նրանք զոհվեցին՝ մտածելով, որ մենք հաղթել ենք»,- նշեց Արամոն։

© Sputnik / Aram NersesyanԱրամոն
Ոստիկանները մտավորականներին առաջարկեցին քայլերթով գնալ դեսպանատների մոտ - Sputnik Արմենիա
Արամոն

Էմմա Պետրոսյանն էլ հավելեց՝ ցասումը մեծ է, իրեն փոքրացած ու ստորացած է զգում։

«Ես խնդրում եմ, աղերսում եմ բոլոր դիվանագիտական կառույցներին՝ մի վարվեք հայ ժողովրդի հետ այսպես, սա անբարոյականություն է։ Խնդրում եմ, ծնկաչոք աղաչում եմ․․․»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասաց Էմմա Պետրոսյանը։

Նա հավատում է, որ իրենց այսօրվա հավաքը մի արդյունք կունենա։

© Sputnik / Aram NersesyanՀանրահավաք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
Ոստիկանները մտավորականներին առաջարկեցին քայլերթով գնալ դեսպանատների մոտ - Sputnik Արմենիա
Հանրահավաք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

Վրդովված էր նաև ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը։

«Ես գիտեմ, որ խաբվել ենք։ Խորապես վստահ եմ, որ մենք ռազմի դաշտում չենք պարտվել․․․ Պարտվել է ռազմաքաղաքական էլիտան»,- նշեց նա։

Ներկա էր նաև դերասան Միքայել Պողոսյանը, որի կարծիքով՝ իշխանությունը հոգեվարք է ապրում։

«Ես ժամանակին հավատացել եմ, այսօր ինձ ուղղակի տապալված եմ զգում։ Ոչ միայն ես, այլև շատ արվեստագետներ, մարդիկ, որոնք հավատացել են։ Այսօր մեր այստեղ գտնվելու նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա անելանելի վիճակում են»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հիմա յուրաքանչյուր հայի արժանապատվության խնդիրն

Նշենք, որ հանրահավաքին հազարավոր մարդիկ էին ներկա։

© Sputnik / Aram NersesyanՀանրահավաք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
Ոստիկանները մտավորականներին առաջարկեցին քայլերթով գնալ դեսպանատների մոտ - Sputnik Արմենիա
Հանրահավաք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

Ավելի վաղ հայտնել էինք, որ մտավորականների հանրահավաքի նպատակն է լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց որդիները գերի են ընկել, զոհվել են, և նրանք մինչ օրս չեն ունեցել հնարավորություն ստանալու իրենց զոհված զավակների դիերը։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

Լրահոս
0