00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Փորձում են փակել նրանց բերանները, ովքեր կարող են խոսել պատերազմի մասին. Աբրահամյան

© Sputnik / Hayk PetrosyanТигран Абраамян
Тигран Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետպատերազմական շրջանի բանակում տիրող իրավիճակին։
Աբրահամյան. «Կա բանակը որպես ինստիտուտ ոչնչացնելու բավական արտահայտիչ միտում»

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` բանակը որպես ինստիտուտ ոչնչացնելու բավական արտահայտիչ միտում կա, և բանակի ղեկավարությունը դա կանխելուն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկում։

Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с официальным визитом в Германию (13 февраля 2020). Берлин - Sputnik Արմենիա
Փաշինյանը կմեկնի Մոսկվա. արարողակարգի բաժնի պետը ՌԴ է գնում նրա այցը կազմակերպելու համար

Ըստ նրա` այն զինվորը, սպան, պայմանագրայինը, պահեստազորայինը կամ կամավորականը, որոնք 44 օր բավական ծանր պայքար են մղել և ըստ էության իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության գործին, այսօր մեղադրանքների տարափի տակ են, և այդ վիճակում ԶՈւ հրամանատարությունը պետք է ճիշտ հետևություններ անի, առաջին հերթին որևէ ձևով չներքաշվի ներքաղաքական արկածախնդրության մեջ, որևէ կերպ իր ներկայությամբ չծառայի այսօրվա իշխանության իրականացրած քաղաքականությանը։

«Ներկա ողբերգական իրավիճակը, Արցախի հիմնական մասի կորուստը, որոշ տարածքների հանձնումը մեզ համար ստեղծել է նորանոր սպառնալիքներ, որի դեմ որևէ գործընթաց ցավալիորեն չի ընթանում։ Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ շանտաժային դրսևորումներն արդեն իսկ նկատվում են, որոնց միջոցով փորձ է արվում փակել բոլոր այն պոտենցիալ մարդկանց բերանը, որոնք կարող են պատերազմի մասին հնչեցնել հայտարարություններ, որոնք չեն հաստատում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը»,– նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` այս իրավիճակում պատասխանատու մարդկանց լռությունը որևէ կերպ ընդունելի չէ, կան մեծ թվով հարցադրումներ, որոնք պետք է ստանան պատասխան, այսինքն` պետք է պատասխան տալ նրանց, ում հարազատները, ընկերներն ու բարեկամները զոհվել են։

Նրա խոսքով`այն մարդիկ, որոնք տիրապետում են որոշակի տեղեկատվության, ծանոթ են ռազմի դաշտում տեղի ունեցած բոլոր իրողություններին, ապա այդ մասին խոսելու բարոյական պարտավորվածություն ունեն։ Ըստ Աբրահամյանի`մենք հայրենազրկվել ենք, մինչդեռ երկրի ղեկավարն ու նրա թիմը փորձում են ցույց տալ, թե որևէ բան տեղի չի ունեցել, այն դեպքում, որ բարոյականության նշույլ անգամ ունեցող մարդիկ այս մեծ պարտությունից հետո պետք է հեռանային ասպարեզից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0