ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն` նրա գրասենյակի աշխատողները դրամական պարգևատրում են ստացել։ Ավինյանի ստորագրած որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին»,–նշված է որոշման մեջ։
Նշենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ 73 մլն 105 հազար դրամի պարգևատրումներ են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում։