00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցСапер со служебной собакой во время показных боевых занятий
Сапер со служебной собакой во время показных боевых занятий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտու և Լեռնային Ղարաբաղի մյուս շրջանների ականազերծումը պահանջում է հսկայական ռեսուրսներ (միլիոնավոր դոլարներ) և տասնամյակների քրտնաջան աշխատանք վտանգավոր հողերը տնտեսական շրջանառության մեջ դնելու համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ականապատ դաշտերը,  չպայթած ռազմամթերքն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը ցանկացած հակամարտությունից հետո տարածքի գլխավոր խնդիրն են համարվում։ Մշտապես առկա մահացու վտանգի ամենաթարմ օրինակը նոյեմբերի 23-ին Մատաղիսի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն է, որի հետևանքով տուժել էին Ադրբեջանի, ՌԴ զինծառայողների խմբեր և Արցախի ԱԻՆ–ի աշխատակիցներ։ Հակամարտության գոտում նման վտանգավոր երևույթներն ամեն օր  սպառնում են խաղաղապահներին, սակրավորներին և փրկարարներին։

Вожатый собак минно-розыскной службы 17-й отдельной мотострелковой бригады - Sputnik Արմենիա
Ռուս սակրավորներն ականազերծման աշխատանքներ են սկսել Ղարաբաղում. դա կարող է ամիսներ տևել

Երեկ Երևանի ռազմական օդանավակայան են ժամանել ավելի քան 100 զինծառայող Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակատականային կենտրոնից, բերվել է նաև 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։ Ինժեներական ստորաբաժանումներն այսօր տեղափոխվում են Երևան – Գորիս- Ստեփանակերտ երթուղով։ Սարկավորների առաջատար ստորաբաժանումները նոյեմբերի 23-ին անցել են Լեռնային Ղարաբաղի տարածքների, ճանապարհների ու օբյեկտների ականազերծմանը։ Առաջնային խնդիրն է օպերատիվ ականազերծում անցկացնել խաղաղապահների տեղակայման կետերում ու դիրքերի միջև տեղաշարժվելու երթուղիներում, նաև ենթակառուցվածքի առանձին օբյեկտներում։

Հատվածներից միայն մեկում ռուս սակրավորները մոտ 30 հակատանկային ական են վնասազերծել։ Որպես կանոն` հայտնաբերված զինամթերքը պայթեցնելու միջոցով վերացվում է հատուկ զորավարժարանում կամ հենց տեղում։ ՌԴ ԶՈւ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները պատրաստված են բարդ ու լարված աշխատանքին ՄԱԿ-ի հակաականային գործողությունների ստանդարտների համաձայն, նրանք ունեն նորագույն տեխնիկա՝ ԻՄՊ- Ս2 ականորսներ, «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ։

Լաչինի միջանցքն ամբողջովին ականազերծված է. Շոյգու

Որոնման ու ժամանակակից միջոցներն ու պաշտպանիչ հանդերձանքը նվազեցնում, բայց չեն վերացնում Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնացող ռիսկը։

Առաքելության բարդությունը

Ժամանակակից լոկալ ու տարածաշրջանային հակամարտությունների առանձնահատկությունն է մարտական գործողությունների պերմանենտ բնույթն ու անմիջապես օպերատիվ գոտում ու հարակից տարածքներում ականային դաշտերի ու թակարդ-ականների տեղադրումը։  Զորքերի մեծ թվի բացակայության պայմաններում հակամարտության կողմերը կենտրոնացնում են ստորաբաժանումներն ու մարտական տեխնիկան առանձին հատվածներում, իսկ «անցքերը» փակում են ականային դաշտերով։

Работы по разминированию неразорвавшихся снарядов и кассетных бомб (22 ноября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախում սակրավորները 870 տարբեր տեսակի ռումբեր են վնասազերծել

Ղարաբաղում հիմնականում խորհրդային արտադրության ականներ են կիրառվել՝ հակատանկային ՏՄ-62, հակահետևակային ՊՄՆ-2: Հաճախ դրանց տեղադրման քարտեզները կորչում են։ Եղանակի ազդեցության տակ ականները հաճախ շարքից դուրս են գալիս, ու ականային դաշտերը «թարմացվում» են։

Հավանաբար հակամարտության կողմերն առանց առանձնահատուկ խնդիրների կմաքրեն թարմ ականային դաշտերը։ Սակայն տարածաշրջանում հակամարտության երկար տարիների ընթացքում բոլոր ականային դաշտերի տեղերը ոչ ոք չգիտի։ Մի առանձին խնդիր են չպայթած կամ մարտական իրավիճակում թողած մեծ քանակի հրետանային արկերը։ Ղարաբաղյան հողում հազարավոր պայթյունավտանգ իրեր կան։ Այդ պատճառով ռուս սակրավորների տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքը, ՄԱԿ-ի և հումանիտար կազմակերպությունների պաշարների ակտիվ ներգրավումը նվազագույն պայմաններն են, որ տարածքը վերջնականապես դուրս գա պատերազմից։

Ինչ վիճակում են ականի պայթյունից վիրավորված փրկարարները. Կարեն Սարգսյանն այցելել է նրանց

Ավելի վաղ Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) ղեկավար Ղազանֆար Ահմեդովը հայտարարել էր, որ Բաքվի վերահսկողության տակ անցած ղարաբաղյան տարածքներն ամբողջովին ականազերծելու համար ավելի քան տասը տարի կպահանջվի։ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը, որը կազմված է 83 մարդուց, 2019 թվականին վեց ամսվա ընթացքում մոտ 20 հեկտար տարածք է մաքրել ականներից, արկերից, ավիառումբերից ու ինքնաշեն պայթուցիկ սարքերից։

Միասնական ջանքեր

ՄԱԿ-ի Ականազերծման հետ կապված գործողությունների ծառայությունը (UNMAS) միայն նախորդ տարի մոտ 495 միլիոն դոլար է ծախսել 19 երկրներում (այդ թվում՝ Իրաքում, Իրանում ու Սիրիայում)։ Հնարավոր է՝ այդ միջոցների մի մասն ուղղվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու համար։ UNMAS-ի տվյալների համաձայն՝ առաքելությունը սկսի այստեղ աշխատել դեկտեմբերի սկզբին։ Նախևառաջ, մասնագետները կգնահատեն աշխատանքի ծավալը բարդ լեռնային անտառային տեղանքի վրա։ Հավանաբար՝ սակրավորների համատեղ միջազգային ջանքերը թույլ կտան արագացնել փախստականների վերադարձը հետպատերազմական շրջան։

Հուսադրող է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը։ Նա հայտարարել է, որ հրադադարը հումանիտար կազմակերպություններին թույլ կտա հասնել հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը։ Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում։

Ականի պայթյունից 1 խաղաղապահ ու Արցախի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ են վիրավորվել

Լրահոս
0