00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թիկնազորի վերաբերյալ միստիկ պատմությունների պատճառը օրենքի պահանջից շեղվելն է

© Photo : official site of the Police of RAЗаместитель началника полиции Ованнес Кочарян
Заместитель началника полиции Ованнес Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին ընդդիմադիր ուժերի հանրահավաքներն ու ակցիաները ցրող` «չինական տարբերանշան» կրող համազգեստով ուժայինների խնդրին։
Քոչարյան. «Ոստիկանական զգեստի միստիկ պատմությունների պատճառը օրենքի պահանջից շեղվելն

Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ` այդ երևույթին վերջ էր տրված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, որովհետև օրենսդրությունը զգալիորեն բարեփոխվեց և սահմանվեց հստակ օրենսդրական պահանջ, որի համաձայն` հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել այնպիսի համազգեստ, որը կտա նրանց նույնականացնելու հնարավորություն։ 

Артак Саргсян  - Sputnik Արմենիա
Չինական հանդերձանքով թիկնապահնե՞ր. Արտակ Սարգսյանն արձագանքել է գրառումներին

«Դիմակների մասին խոսք չկա, բայց նույնականացման պահանջն օբյեկտիվորեն վերաբերում է արտաքինից դիմագծերը տեսանելի լինելու հանգամանքին, այսինքն` հասարակական կարգի պահպանման ժամանակ, երբ կանխվում են որոշակի խմբային գործողություններ, ոստիկանության ծառայողներն անպայման պետք է ունենան տարբերանշանով և հատուկ համարանիշերով համազգեստ, որ ընդհուպ մինչև պաշտոնն ու անձնական տվյալները հնարավոր լինի նույնականացնել։ Սա օրենքի պահանջն է, և ցանկացած շեղում անթույլատրելի է, քանզի կարող է բերել նման նեգատիվ գնահատականների»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ նշել էր, որ չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն։ 

Ոստիկաննները խուզարկում են Միհրան Հակոբյանի տունը

Անդրադառնալով Վանեցյանի այն դիտարկմանը, որ անհասկանալի հանդերձանքով միտինգ ցրողներից շատերի դիմակի տակ մորուք կար, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ անտեղյակ է մորուքավոր աշխատակիցների մասին, բայց այդ հանգամանքն էլ մի կողմ դնելով` ընդգծեց, որ պետք է երևույթին գնահատական տալ զուտ իրավական կարգավորումների տեսանկյունից։ 

«Ես գրեթե կասկած չունեմ, որ դրանք ոստիկանության ծառայողներ են, ուղղակի թե այդ համազգեստն ինչու էր ընտրվել և ինչ նպատակով, ինձ համար հանելուկ է, որովհետև այնպես չէ, որ հատկապես ոստիկանության զորքերի սպայակազմը տեղյակ չէր կամ առաջին անգամ էր բախվում նման խնդրի։ Դա վաղուց արդեն իր ժամանակը գերապրած խնդիր է, և զարմացա, որ նորից բերվեց ոստիկանական պրակտիկա, ինչից վաղուց էինք հրաժարվել»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

Полицейские во время акции протеста молодежи против премьер-министра (19 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին

Անդրադառնալով այն հարցին, թե պետությունն իրավասու՞ է արդյոք հասարակական կարգը վերականգնելու գործում դիմել այլ երկրի և ներգրավել արտերկրից ժամանած հատուկ ջոկատայինների, Հովհաննես Քոչարյանն ընդգծեց, որ դա տեսականորեն հնարավոր է, եթե խնդիրը կարգավորված է միջազգային պայմանագրերով, բայց ինչ վիճակում պետք է լինեն տվյալ երկրի իրավապահ մարմինները, որ դիմեն այլ պետության իրավապահ մարմինների ներգրավմանը։

Նախկին փոխոստիկանապետի գնահատմամբ`նման դեպքում պետք է արձանագրվի, որ հայաստանյան իրավապահ մարմիններ գոյություն չունեն, կազմալուծված են և չեն կարող հասարակական կարգի պահպանման խնդիրներ լուծել։ Այդուհանդերձ Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ մեր ոստիկանությունն այդ վիճակում չէ և այլ միջոցներ ներգրավելու խնդիր էլ չկա, մանավանդ որ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները մարդաշատ չեն։

Դիմակավորված ոստիկանները չպետք է մասնակցեն խաղաղ հավաքների դադարեցմանը. Հայաստանի ՄԻՊ

Ըստ նրա` պարզապես բամբասանքների, միստիկ պատմությունների, օլիգարխների, մութ ուժերի թիկնազորի ներգրավման խնդիրը կապված է զուտ համազգեստի հետ, և այդ ամենի պատճառն օրենքի տառից ու պահանջից շեղվելու հետևանք է։ 

Լրահոս
0