00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակ, որը հայտնի չէ` քայլ առաջ է, թե հետ. պատրա՞ստ է մեր հավաքականը ուժեղների պայքարի

© Sputnik / Asatur YesayantsԽոակին Կապառոս
Խոակին Կապառոս - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ իր մեջ ուժ գտնել ու Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ֆոնին մեզ հաղթանակ պարգևեց ֆուտբոլային խաղադաշտում։

Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթանակի հասավ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի խմբային փուլում։

Երկար սպասված հաղթանակ

C լիգայի խմբային փուլից առաջ դժվար թե թիմերից որևիցե մեկը չէր ուզում հաղթել իր խմբում։ Վերջապես բոլոր թիմերն էլ խաղադաշտ են դուրս գալիս միմիայն հաղթելու նպատակով։ Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է դա ստացվում։

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Боснии и Герцеговины - Sputnik Արմենիա
Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

Հյուսիսային Մակեդոնիային առաջին տուրում պարտվելուց հետո մեր ընտրանին պահպանում էր շանսերը խմբային փուլում վերջնական հաղթանակի հասնելու համար, ու մեր հավաքականը  մինչև վերջ գնաց իր առաջադրանքը կատարելու համար։ Վերջին երկու տուրերում մերոնք կազմի հետ կապված խնդիրներ ունեին, Վրաստանի հետ խաղում չկար Մխիթարյանը, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի պատասխան խաղից առաջ մեր մարզչական շտաբը կորցրեց տասը ֆուտբոլիստների, ընդ որում` առանցքային համարվող Մխիթարյանին, Ղազարյանին, Ադամյանին, Կալիսիրին։

Արդարության համար նշենք, որ մրցակիցներն էլ ունեին կազմի հետ կապված խնդիրներ։ Բայց հաղթողներին չեն դատում և վերջ։ Մեր հավաքականը երկու խաղերում էլ խաղաց այնպես, ինչպես պետք էր։ Ամենակարևորը` մենք հաղթեցինք և՛ վրացիներին, և՛ մակեդոնացիներին։ Արդյունքը` խմբում առաջին տեղ և պատմական արդյունք։

Ինչ տվեց հաղթանակը C լիգայում

Պետք է հաշվի առնենք, որ հաղթանակը նախևառաջ մեզ հարկավոր էր հոգեբանական առումով։ Արցախյան պատերազմի ընթացքում հոգեբանորեն ընկճված էին շատերը։ Ու մեր ֆուտբոլիստներն այդ պայմաններում կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու պայքարել, և ամենակարևորը` հաղթել։ C լիգայի խմբային փուլում հավաքականի հաղթանակի համար ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի կողմից կստանա 2մլն 250 հազար եվրո։ Բացի այս ամենից, մեր հավաքականը իրավունք ստացավ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալու B խմբում։ Այսինքն` մեր ընտրանու վարկանիշը մեխանիկորեն բարձրացավ։ Բայց մունդիալ 2022-ի ուղեգիր Հայաստանի հավաքականը չի նվաճել։ Ավելին. Ազգերի լիգայի այս մրցաշարում կանոնակարգն այնքան խճճված է, որ մեր թիմը ո՛չ վարկանիշով, ո՛չ էլ այլ տարբերակով չի հավակնում այս մրցաշարի միջոցով աշխարհի առջնության ուղեգիր նվաճելուն։ Ամենակարևոր նվաճումն այն է, որ մենք հաղթող թիմ ունենք (համենայն դեպս,  Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունում), և այդ թիմին բավականին լուրջ փորձություններ են սպասվում ապագայում։

Աշխարհի առաջնության ուղեգրի հարցը

Քանի որ Ազգերի լիգայի մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականի համար աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը անհնարին է համարվում, մենք պետք է փորձենք այդ ուղեգիրը նվաճել Եվրոպայի ընտրական խմբերից մեկում, որում կհայտնվի մեր ընտրանին ըստ վիճակահանության։ Սա արդեն ընտրական մրցաշարի դասական տարբերակն է, որը միշտ եղել է, և մեր ընտրանին կունենա համեմատաբար թույլ մեկ մրցակից (6-րդ զամբյուղից), իսկ մյուսներն իհարկե կլինեն ուժեղ զամբյուղներից։

Առանց Հենոյի ու Խորենի, բայց «գոլ խփողով». ի՞նչ ակնկալել նորեկներով լի ազգային հավաքականից

Ընտրական տասը խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները միանգամից կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը փլեյ օֆֆ-ում կվիճարկեն մյուս ուղեգրերը։ Նրանց կմիանան նաև Ազգերի լիգայից երկու թիմեր(մեր հավաքականը բոլոր հաշվարկներով չի կարող լինել այդ երկու թիմերից մեկը)։

Քայլ առա՞ջ, թե՞ հետ

Ի տարբերություն Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության, որում մունդիալ-2022-ի ուղեգիր նվաճելը համարյա անհնարին է մեր ընտրանու համար, Եվրոպայի 2024թ. առաջնության ուղեգիր նվաճելը համեմատաբար հեշտ է։ Դեռևս թարմ է հիշողությունը, թե ինչպես Ազգերի լիգայի առաջին խաղարկության C լիգայից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր` հաղթելով այն խմբում, որտեղ ընդգրկված էր նաև Հայաստանի հավաքականը։

Эдгар Манучарян  - Sputnik Արմենիա
Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

Հիմա արդեն մեր թիմը C լիգայում հաղթելու շնորհիվ Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում հանդես է գալու B լիգայում, որտեղ մրցակիցներն անհամեմատ ուժեղ են։ Ավարտված խաղարկությունում  A և B լիգաների խմբերում չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը նահանջեցին համապատասխանաբար B և С լիգաներ։ Իսկ B և C լիգաներում առաջին տեղը զբաղեցրած թիմերը բարձրացան A և B լիգաներ։

Հիմա Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցների թվում են Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Ռումինիայի, Շոտլանդիայի, Իսրայելի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Չեռնոգորիայի, Ալբանիայի և Սլովենիայի հավաքականները։ Իհարկե, համեմատելով C լիգայի մրցակիցների հետ, պարզ է դառնում, որ Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն անհամեմատ դժվար է դառնում։ Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունում մեր հավաքականը հաստատ առաջ քայլ է կատարել, իսկ հաջորդ քայլի մասին, ինչպես ասում են, հաջորդ դասին։

Եվրո-2024

Անհնարին ոչինչ չկա։ Ավելի ուժեղ մրցակիցներին հաղթելն ավելի դժվար է ու ավելի պատվաբեր։ Այս պահին կարևորն այն է, որ մեր հավաքականում հիմնական ֆուտբոլիստների կողքին ունեցանք նոր ֆուտբոլիստներ, որոնք զգացին հաղթանակի քաղցրությունը։ Ուժեղների հետ խաղերում լրիվ այլ մոտեցում ու նախապատրաստվածություն է պահանջվում։ Թե ինչպես դա կստացվի մեր հավաքականի մոտ, կտեսնենք։ Հիմա պետք է նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականը վերջին երկու տուրերում հաղթանակ ապահովելով նախ Վրաստանի (2:1), ապա Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ (1:0), վաստակեց 11 միավոր ու հաղթող դարձավ C լիգայի խմբային փուլում։

Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Լրահոս
0