ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունն ուզում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի զինյալներով, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Երևան տեսակապի ժամանակ ասաց ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։
Պեգովի խոսքով` Սիրիայից արդեն ազդակներ կան, որ թուրքամանների ընտանիքներ են ուզում տեղափոխել այդ շրջաններ, իսկ նրանցից ոմանց համար արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի 9 տարվա պատերազմից հետո։
«Սիրիայում թուրքերն արդեն դիմում են նման կոչով, օգնություն առաջարկում մարդկանց, եթե նրանք ցանկանան Արցախ տեղափոխվել։ Ուժային կորիզը կապահովեն նույն գրոհայինները, որոնք որևէ տեղ չեն մեկնել Արցախից», – ասաց լրագրողը։
Նրա խոսքով` Ռուսաստանի ՌՏՈւ–ն վերջին օրերին Իդլիբում ակտիվ հարվածներ է հասցնում թուրքամետ գրոհայինների բազաներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մինչև վերջ շարունակելու են ճզմել Իդլիբը։
Բայց չէ՞ որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերածննդի մասին, օրինակ`«Գորշ գայլեր» արմատական խմբավորման ակտիվիստները։ Անկարան ձգտում է նրանց ներգրավել սեփական նպատակներին հասնելու համար։
«Բուն Թուրքիայում նման արմատականացման կարիք չկա, սակայն նրանց կարիքը կարող է զգացվել Անդրկովկասում», – կարծում է լրագրողը։
Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատեց նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում սադրանք է, ու Էրդողանը դա հասկանում էր. Պուտին
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը