00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ բախվել են մահի ու տառապանքի. Լեհաստանի մտավորականության նամակն իշխանությանը

© Sputnik / Aram NersesyanБеженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах
Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նամակում նշվում է, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին աջակցել Արցախին և արցախահայությանը։

Кадр из клипа Кати Янофф I've Known War - Sputnik Արմենիա
Պատերազմը զգացել եմ ծննդյանս օրվանից. Արամյանցի ծոռնուհին պատմել է նոր տեսահոլովակի մասին

«Անհրաժեշտ է աջակցել Արցախին և միջազգային հարթակներում հակամարտության արդար լուծման ջատագովը լինել, ինչը կերաշխավորի տեղի բնակիչների անվտանգությունը և մշակութային հուշարձանների անվտանգությունը»,–գրված է նամակում։

Նամակի հեղինակները հիշատակել են Թուրքիայում հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի ջարդերը։ Նրանք նաև փաստել են, որ Ադրբեջանի ղեկավարությունը իր հռետորաբանության մեջ հայերին շներ է անվանում:

«Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի այդ, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից եկած վարձկաններ: Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և այսպես կոչված Իսլամական պետության զինյալների աջակցությամբ»,–գրված է նամակում։

«Կույր մի եղեք». Երևանում ՄԱԿ–ի դեմ իրականացված բողոքի ակցիան լուսանկարներով

Մտավորականները գրում են, որ Լեհաստանում միայն ծերերն են հիշում պատերազմ և տեղահանություն` նկատի ունենալով Համաշխարհային երկրորդ պատերազմի դեպքերը, իսկ Արցախում նման տեսարաններ տեսել է ամեն ոք։

«Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև», – գրված է նամակում։

Նրանք նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։

Նամակում նաև ասվում է, որ նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված ԼՂ հայտարարությունը սպառնում է տարածաշրջանի ապակայունացմամբ, ինչպես նաև կոնֆլիկտի տարածմամբ ամբողջ Անդրկովկասով։

Հիշեցնենք` Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պատերազմը տևեց մինչև նոյեմբերի 10-ը, երբ ուժի մեջ մտավ ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով

Լրահոս
0