00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից եկած յուրաքանչյուր ընտանիք ինքը կընտրի իր կեցության վայրը. նախարար

© Sputnik / Aram NersesyanМинистр труда и социальных вопросов Месроп Аракелян в гостях агентства Sputnik Армения (23 ноября 2020). Еревaн
Министр труда и социальных вопросов Месроп Аракелян в гостях агентства Sputnik Армения (23 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է արցախցիների համար մշակված սոցիալական ծրագրերն ու նաև վստահեցրել, որ ավելացող ծախսերի պատճառով թոշակների ու նպաստների համակարգը չի տուժի։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Արցախի 25-30 հազար քաղաքացիներ կորցրել են իրենց տունն ու բնակավայրը։ Այս թիվը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Ընդ որում, այս թվի մեջ հաշվառված չեն այն արցախցիները, որոնց տներն ավերվել են հակառակորդի հրետակոծության հետևանքով, բայց տվյալ բնակավայրերը մնացել են հայկական վերահսկողության տակ։

Пенсионер рука - Sputnik Արմենիա
Արցախում թոշակառուներին չեն անտեսել, կենսաթոշակները վճարվել են առանց ուշացման

«Այս պահին այդ մասով ճշգրտումներ և գույքագրում է իրականացնում Արցախի կառավարությունը»,– հայտնեց նախարարը։

Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հոգում է Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած անտուն մնացած արցախցիների կեցության ու սոցիալական խնդիրները։

«Կան հիմնականում երկու խմբի մարդիկ. արցախցիներ, որոնց թողած բնակարանները մնացել են հայկական կողմի վերահսկողության ներքո և անձինք, որոնց կեցության վայրերն արդեն անցել են ադրբեջանցիների ենթակայության տակ, և նրանք Հայաստանում հաստատվել են իրենց բարեկամների տանը կամ հյուրանոցներում ու կացարաններում»,– ասաց նախարարը։

Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց

Առաքելյանը վստահեցրեց, որ կառավարությունը հաշվի է առնելու Հայստանում հաստատված արցախցիների ցանկությունը` կապված բնակության վայրի ընտրության հետ։

«Հաշվի առնելով այն կորուստը, որն իրենք արդեն ապրել են, մենք թողնելու ենք, որ յուրաքանչյուր ընտանիք ինքն ընտրի իր կեցության վայրը` սկսած այն բանից, թե Հայաստանի որ տարածքում է ուզում, ինչ տուն է ուզում։ Այսինքն` մենք այդ մասով որևիցե էական սահմանափակումներ չենք դնելու։ Այսինքն` մարդիկ իրենք են ընտրելու որտեղ բնակվեն` դա կլինի վարձով տուն, բնակարան, բնակելի տուն, հյուրատուն, մենք ընդամենը իրականացնելու ենք որոշակի ծախսերի փոխհատուցում»,– ասաց Առաքելյանը։

Նախարարը կարևորում է նաև ավելորդ թղթաբանությունից խուսափելու հանգամանքը, որպեսզի մարդիկ հնարավորինս արագ, առանց ավելորդ քաշքշուկների ստանան իրենց աջակցությունը։

57 карабахцев, временно поселившихся в Гюмри, возвращаются на родину (23 ноября 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

Նախարարը հայտնեց, որ հաշվի առնելով ջեռուցման սեզոնային ծախսերը` կառավարությունը նաև որոշում է կայացրել փոխհատուցելու արցախցիներին հյուրընկալած հյուրանոցների, հյուրատների կոմունալ ծախսերը։

Օրեր առաջ ԱԺ–ի կողմից հավանության արժանացած 2021թ–ի պետական բյուջեն կազմվել է մինչև սեպտեմբերի 27-ը, հետևաբար դրանում պատերազմի հետևանքով առաջացած ծախսերը հաշվարկված չեն։ Ուստի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեցինք`արդյոք պետական միջոցները կբավարարեն այս լրացուցիչ բեռը կրելու համար։

Փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը տեղ է հասել

Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ ծախսերի մի մասը նախատեսվում է իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Բացի այդ, հաջորդ տարվա բյուջեում, ըստ նրա, արդեն իսկ որոշակի փոփոխություններ են արվում։

«Ծախսային մասով մենք արդյունավետ վերաբաշխումների միջոցով խնդիրներ չենք առաջացնի նաև ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն` կենսաթոշակներ, նպաստներ»,– եզրափակեց նախարարը։

Լրահոս
0