00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր

© Sputnik / Armenuhi MkhoyanШествие в память о жертвах карабахской войны (22 ноября 2020). Гюмри
Шествие в память о жертвах карабахской войны (22 ноября 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում հատկապես սեպտեմբերի 27-ից հետո պանթեոնի տարածքը մեծացել է՝ գերեզմանները շատացել։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Լուռ՝ առանց մի բառ փոխանակելու, Գյումրու «Վարդանանց» հրապարակից ոտքով, ավելի քան 15 կմ քայլելով, մի խումբ երիտասարդներ հասան «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն:  Արցախյան վերջին պատերազմում նահատակված զինվորների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, նրանք այցի էին եկել հերոսներին՝ խոնարհվելու ու հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԼուռ երթ Գյումրիում` ի հիշատակ նահատակված հերոսների
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր - Sputnik Արմենիա
Լուռ երթ Գյումրիում` ի հիշատակ նահատակված հերոսների

«Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում ամփոփված են ինչպես 90-ականների, այնպես էլ Ապրիլյան ու Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսները: Հատկապես սեպտեմբերի 27-ից հետո պանթեոնի տարածքը մեծացել է՝ գերեզմանները շատացել։

© Sputnik / Armenuhi MkhoyanԼուռ երթ Գյումրիում` ի հիշատակ նահատակված հերոսների
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր - Sputnik Արմենիա
Լուռ երթ Գյումրիում` ի հիշատակ նահատակված հերոսների

Երթի կազմակերպիչն Ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն է: «Մեր տղերքը չեն պարտվել՝ նրանք կռվել ու հաղթել են, և այսօր պարտավոր ենք մեր խոնարհումը բերել նահատակված հերոսներին։ Իսկ ավելի քան 15 կմ ոտքով անցնելն ապացույց է, որ մենք պետք է ստեղծված դժվարությունն էլ հաղթահարենք, ինքնակազմակերպվենք ու ավելի ուժեղանանք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ժորա Աբգարյանը՝վստահեցնելով ինքն ու իր ընկերներն անելու են այնպես, որ հայ հերոսների հաղթական ոգին նոր սերունդներին փոխանցվի:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնը
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր - Sputnik Արմենիա
«Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնը

Հեղինե Կարապետյանը միայնակ չէր եկել պանթեոն, ողջ ճանապարհին նրան ուղեկցում էին երկու որդիները՝ 9 -ամյա Արամն ու 12 տարեկան Նորայրը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԼուռ երթ Գյումրիում` ի հիշատակ նահատակված հերոսների
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր - Sputnik Արմենիա
Լուռ երթ Գյումրիում` ի հիշատակ նահատակված հերոսների

«Իմ որդիներին հատուկ եմ տանում պանթեոն, թող գան ու տեսնեն, որ ինչքան քաջ զինվոր է նահատակվել հանուն մեր երկրի»,-ասում է Հեղինեն ու անկեղծանում, որ ուզում էր որպես կամավոր մեկնել առաջնագիծ, բայց չտարան։ Ժամանակն իզուր չվատնելու համար այս ընթացքում Գյումրիում կազմակերպած ռազմական ճամբար է հաճախել ու արդեն շատ բան գիտի` առաջին բուժօգնությունից մինչև կրակել։ «Աստված մի արասցե, կարիք դեպքում արդեն այդ գիտելիքներով կգնամ առաջնագիծ»,-ասում է նա:

© Sputnik / Armenuhi MkhoyanՏիգրան Աբգարյանը
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր - Sputnik Արմենիա
Տիգրան Աբգարյանը

Երթի մասնակիցները պանթեոնում խոնարհվեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին քաջ հայորդիների  հիշատակը ու խունկ ծխեցին՝ աղոթք հղելով առ Աստված:

© SputnikՀեղինե Կարապետյանը
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր - Sputnik Արմենիա
Հեղինե Կարապետյանը
Լրահոս
0