00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ունենք ոչ թե կառավարման, այլ քաղաքական ճգնաժամ. կառավարման մասնագետ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян и спикер НС Арарат Мирзоян перед началом церемонии награждения в честь Дня Независимости Армении (21 сентября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян и спикер НС Арарат Мирзоян перед началом церемонии награждения в честь Дня Независимости Армении (21 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարման մասնագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է կառավարության կազմում տեղի ունեցած նոր պաշտոնանկություններն ու նշանակումները, խոսել այն մասին, թե որքանով այդ որոշումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Նախարարների հեռացումը կամ փոփոխությունը Հայաստանում որևէ մեծ հարց չի լուծի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման մասնագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը`մեկնաբանելով ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցած նոր պաշտոնանկություններն ու նշանակումները։

Заседание правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
3 նոր նախարար ունենք. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրերը

Անտինյանի դիտարկմամբ` նախարարները հեռացվում կամ փոխարինվում են կառավարման, ոլորտային ճգնաժամերի պարագայում։ Այս դեպքերում գալիս է նոր նախարար, կայացնում քաղաքական որոշումներ ու լուծում ոլորտում կուտակված խնդիրները։ Բայց ճգնաժամը Հայաստանում, մասնագետի խոսքով, ոչ թե կառավարման է, այլ քաղաքական։

«Այսինքն, մենք բախվել ենք մի իրավիճակի հետ, երբ համազգային նշանակության մեր խնդիրը` Ղարաբաղյան հիմնախնդիրը, ստացել է, ըստ էության, ոչ հայանպաստ ու ծայրահեղ անբարենպաստ լուծում։ Այս պարագայում խոսել կառավարման ճգնաժամի մասին` չի կարելի, մենք ունենք քաղաքական ճգնաժամ»,– ասաց Անտինյանը։

Այս իրավիճակում հանրությունը, նրա խոսքով, իշխանությունից առաջին հերթին ոչ թե կառավարության անդամների փոփոխության, այլ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ լուրջ պարզաբանումների, բացատրությունների էր սպասում։

Հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում. նրանք փորձում են ցրել հանրահավաքը. տեսանյութ

«Բայց պարզաբանումների ու բացատրությունների փոխարեն տեսնում ենք քաղաքական թիմի ոչ ադեկվատ պահվածք` առանձին մարդկանց, հիմնականում` պատգամավորների կողմից բացահայտ ցինիկ ու երեսպաշտ դրսևորումներով։ Սա չի նպաստում խնդրի հանգուցալուծմանը կամ հասարակության ներկայիս վիճակի հոգեբանական վիճակի վերականգնմանը»,– ասաց Անտինյանը։

Թե՛ Արցախյան պատերազմի օրերին, ու թե՛ հատկապես հրադադարի հայտարարությունից հետո բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ՀՀ իշխանությունները չունեն։ Արցախցիները մնացին միայնակ իրենց ոչ միայն հոգեբանական, այլև կենցաղային խնդիրների դիմաց։ Առ այսօր լուծված չեն շատ ընտանիքների կեցության, վերաբնակեցման կամ վերադարձի խնդիրները։ Բազմաթիվ ընտանիքներ անգամ բեռնատարներ չեն գտնում Ադրբեջանին հանձնվող գյուղերից իրենց ունեցվածքը դուրս բերելու համար։

Ուստի Սերոբ Անտինյանից հետաքրքրվեցինք նաև` արդյո՞ք կառավարման համակարգն անզոր է աշխատելու ստեղծված իրավիճակում, թե՞ անգործության այլ պատճառ կա։

«Բազմիցս եմ ասել, որ մեր կառավարման համակարգը հեռու է օպտիմալ լինելուց, որովհետև պետական կառավարման համակարգի փոփոխություններն իրականացվեցին առանց խնդիրներն ախտորոշելու, պարզելու, թե որտեղից են գալիս խնդիրները, և որն է պատճառը, որ համակարգը չի աշխատում բարձր արդյունավետությամբ»,– ասաց նա։

Անտինյանը հավելեց, որ 2018թ–ի իշխանափոխությունից հետո կառավարման համակարգում կատարված օպտիմալացման արդյունքում իրավիճակը ոչ միայն չլավացավ, այլ հակառակը` էլ ավելի վատացավ։

Министр обороны Давид Тоноян в церкви Сурб Вартананц в военном пантеоне Ераблур (2 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը. Դավիթ Տոնոյան

«Այնպես որ, սա համակարգային խնդիր է, որ չի կազմակերպվել պատշաճ կերպով հումանիտր խնդիրների կարգավորումը, մարդկանց գույքի, ունեցվածքի տեղափոխումը, կամ եթե վերաբնակեցման, վերադարձի խնդիր կա, չի եղել մեկ օղակից պատշաճ կազմակերպում, որպեսզի այդ խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծվեին։ Սա պետական համակարգի աշխատանքի մեծ բացթողում է»,– ասաց Անտինյանը։

Կառավարման մասնագետը շեշտում է, որ այս պահին իշխանությունն արդեն ունի լեգիտիմության խնդիր, որի հետ պարզապես պարտավոր է առերեսվել։ Իսկ պետության կարևորագույն խնդիրն այս պահին միասնական ու կենտրոնացված ձևով հանդես գալն է։

«Այսօր հանրությունը գտնվում է հետպատերազմյան սթրեսի մեջ, մարդիկ դեռ չեն կարողացել նույնիսկ իրենց զոհված երեխաների դիակները գտնել, տեղափոխել ու պատշաճ ձևով հուղարկավորել»,– նշում է մեր զրուցակիցը։

Եվ այդ համատարած սթրեսն ու և հոգեբանական վիճակը հաղթահարելը, նրա համոզմամբ, մեծ մասամբ պետության գործառույթն է։ Իսկ դա հնարավոր է միայն մեկ միասնական համակարգի, կուռ կառավարման միջոցով։ Հանրությունը նույնիսկ ամենածանր կորուստներից հետո պետք է զգա պետության գոյությունը, իր կողքին կանգնելու` պետության պատրաստակամությունը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանն էլ կխոսի». Տիգրան Աբրահամյան

Անտինյանի համոզմամբ` առաջին քայլով պետք է լուծվի քաղաքական ճգնաժամը, քանի որ գործող իշխանությունը չունի հասարակության վստահությունը` լինի դա ազգային համաձայնության կառավարության, թե որևէ այլ քաղաքական որոշմամբ։

Գործող իշխանությունը, սակայն, իր առանձին ներկայացուցիչների միջոցով քաղաքական լուծում փնտրելու փոխարեն անում է հայտարարությւններ, որոնք, Սերոբ Անտինյանի բնորոշմամբ, ներկա լարված իրավիճակում կրակի վրա յուղ լցնելու էֆեկտ են ունենում։

Լրահոս
0