00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է հայտնի Տոնոյանին, Ցոլակյանին ու Բաթոյանին փոխարինած նախարարների մասին

© Sputnik / Asatur YesayantsГлава СНБ Артур Ванецян посетил реабилитационный центр Защитника Отечества (1 февраля 2019). Еревaн
Глава СНБ Артур Ванецян посетил реабилитационный центр Защитника Отечества (1 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն հստակ է` ովքեր են փոխարինելու Դավիթ Տոնոյանին, Ֆելիքս Ցոլակյանին ու Զարուհի Բաթոյանին։ Իսկ ի՞նչ ուղի են անցել նրանք։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն այսօրվանից կստանձնի Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ծնվել է Ախալքալաքում, 64 տարեկան է։ 1978 թ–ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանը, 1991 թ-ին` Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Լենինգրադ), 1998թ-ին` Գլխավոր շտաբի ակադեմիան (Մոսկվա)։ ՀՀ պաշտպանության նախարար է եղել նաև 1999-2000 թվականներին։ Այնուհետև զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 2002 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել է նրան գեներալ–լեյտենանտի կոչումից։ 2019 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով նրա կոչումը վերականգնվել է։ 2020 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

© Sputnik / Asatur YesayantsՎաղարշակ Հարությունյան
Ի՞նչ է հայտնի Տոնոյանին, Ցոլակյանին ու Բաթոյանին փոխարինած նախարարների մասին - Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյան

Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 54 տարեկան է։ Հայկական բանակի կազմավորումից հետո անցել է ծառայության որպես սպա։ Եղել է առանձին գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, հետախուզության պետ, այնուհետև գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, գնդի շտաբի պետ, բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մոսկվայի համազորային ակադեմիան գերազանց գնահատականներով ավարտելուց հետո նշանակվել է գնդի հրամանատար, այնուհետև բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, իսկ հետո` 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը։

© Sputnik / Andranik GhazaryanԱնդրանիկ Փիլոյան
Ի՞նչ է հայտնի Տոնոյանին, Ցոլակյանին ու Բաթոյանին փոխարինած նախարարների մասին - Sputnik Արմենիա
Անդրանիկ Փիլոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, 36–ամյա Մեսրոպ Առաքելյանը սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, տնտեսագիտության թեկնածու է։ 2008թ–ին Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայում «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» թեմայով դասընթացներ է անցել։

2004-13 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում», 2013-ից աշխատել է «Արդշինինվեստբանկում»` որպես ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ և վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։ Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում: 2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

© Photo : Facebook / Mesrop ArakelyanՄեսրոպ Առաքելյան
Ի՞նչ է հայտնի Տոնոյանին, Ցոլակյանին ու Բաթոյանին փոխարինած նախարարների մասին - Sputnik Արմենիա
Մեսրոպ Առաքելյան

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Լրահոս
0