https://arm.sputniknews.ru/20201120/edmon-marukyany-handipele-rusastani-amn-i-fransiayi-despanneri-het-25428305.html
Էդմոն Մարուքյանը հանդիպել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի դեսպանների հետ
Էդմոն Մարուքյանը հանդիպել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի դեսպանների հետ
Sputnik Արմենիա
Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներն են եղել Մարուքյանի և դեսպանների հանդիպումների քննարկման թեման։ 20.11.2020, Sputnik Արմենիա
2020-11-20T16:46+0400
2020-11-20T16:46+0400
2020-11-20T16:49+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/10/24483596_0:0:1600:906_1920x0_80_0_0_672f29e9c291de682fbf6203984c6a04.jpg
ամն
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/10/24483596_0:0:1600:1006_1920x0_80_0_0_7113b039fe0e1aed76ff8f68dd59d5e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, էդմոն մարուքյան, ամն, ֆրանսիա, սերգեյ կոպիրկին, ժոնաթան լաքոտ, լին թրեյսի, իրադրությունը հայաստանում և արցախում հայտարարության ստորագրումից հետո
քաղաքականություն, հայաստան, էդմոն մարուքյան, ամն, ֆրանսիա, սերգեյ կոպիրկին, ժոնաթան լաքոտ, լին թրեյսի, իրադրությունը հայաստանում և արցախում հայտարարության ստորագրումից հետո
Էդմոն Մարուքյանը հանդիպել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի դեսպանների հետ
16:46 20.11.2020 (Թարմացված է: 16:49 20.11.2020) Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներն են եղել Մարուքյանի և դեսպանների հանդիպումների քննարկման թեման։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:
Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները:
«Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով»,–նշված է Մարուքյանի գրառման մեջ։
Նա հայտնել է` բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ:
Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները