ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, դուրս գալով կառավարության շենքից, լրագրողների հետ զրույցում հերքեց տարածվող լուրերը, թե խմբակցությունը կառավարությունում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հետ։
«Ես «Իմ քայլից» եմ և տեղյակ չեմ դրանից, մենք այստեղ հանդիպել ենք վարչապետի հետ», – ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` պատգամավորները վարչապետի հետ քննարկել են Արցախի հարցը։
«Վարչապետը ցանկանում էր լսել մեր տեսակետները, աշխատանքային քննարկում ենք ունեցել», – ասաց Եղոյանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև պատգամավորներ Միքայել Զոլյանը, Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և այլք։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տարածվում էր տեղեկություն այն մասին, որ իշխանական պատգամավորները հանդիպում են Աննա Հակոբյանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակոբյանի օգնականը ոչ հաստատել, ոչ հերքել էր այդ տեղեկությունը։