00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Քոչարյանի հարցով ՊՆ–ն պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին

© Sputnik / Asatur YesayantsАндраник Кочарян (справа) на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн
Андраник Кочарян (справа) на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՆ–ն հայտարարությւոն է տարածել` նշելով, որ Անդրանիկ Քոչարյանն անում է գործողություններ, որոնք հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարությունը դիտարկում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցով դիմել ԱԺ նախագահին և էթիկայի հանձնաժողովին։ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Քոչարյանի` վերջին շրջանում արված հայտարարություններին։

Андраник Кочарян (справа) на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չի տիրապետում ՊՆ-ին վերաբերող տարրական գիտելիքների. ՊՆ–ն պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

Մասնավորապես, Քոչարյանն ասել է, թե պաշտպանության նախարարն իր տեղում չէ, իսկ բանակը պատրաստ չէր պատերազմին։ Արտակ Դավթյանի մասին էլ ասել էր, որ նա շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ Ապրիլյան պատերազմում։

«ՊՆ–ն դիտարկում է Քոչարյանի` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն, մանրամասն վերլուծելով Քոչարյանի հայտարարությունները, հետզհետե հանգում է եզրակացության, որ նա չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին, չունի բավարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները։ Քոչարյանը, ըստ ՊՆ–ի, անում է գործողություններ, որոնք, մեծ հաշվով, հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։

На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Իմ տղայի հրանոթը մինչև վերջին պահը կրակել է. Անդրանիկ Քոչարյանը` Շուշին հանձնելու մասին

Այսինքն` նա անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիրառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների ետևում քննարկելու փոխարեն, անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։

«Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդյո՞ք սա տարրական ու էժանագին շահարկում, կամ՝ առնվազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՝ ստիպելու պաշտպանական գերատեսչությանը բացահայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապես թշնամուն»,–նշված է ՊՆ հայտարարության մեջ։

«Շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա». ՊՆ խոսնակ

Նշվում է նաև, որ եթե այդ ամենի հեղինակը լիներ պատահական որևէ մարդ, ապա ամեն ինչ հասկանալի և ընկալելի կլիներ։ Բայց երբ այդ ամենը հնչում է պաշտոնյայի շուրթերից, որը զբաղեցնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա այս իրադրությունը բացառապես տարակուսանք է առաջացնում։

Լրահոս
0