00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ ձեռքում է իրավիճակից դուրս գալու հաղթաթուղթը. քաղաքագետը` Սարգսյանի մասին

© SputnikАрмен Багдасарян
Армен Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և մասնավորապես այն հարցին, թե որքանով է հավանական քաղաքացիական պատերազմի հեռանկարը Հայաստանում։
Բաղդասարյան. «Մեր երկրում կա քաղաքացիական պատերազմի վտանգ, իրավիճակը շատ լուրջ է»

Հայաստանում քաղաքացիական պատերազմի վտանգ կա, որովհետև մեր երկրում իրավիճակը շատ լուրջ է և պայթունավտանգ, հետևաբար բոլորս պետք է միասնաբար փորձենք կանխել նման զարգացումները։ Այսպիսի կարծիք ունի քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ վտանգը գալիս է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից։

«Բարեբախտաբար վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսի միակ դրական կողմն այն էր, որ նա կոչ արեց հետքայլ կատարել այդ անդունդից` նշելով, որ իշխանությունն իր օրակարգից բացառում է բռնությունը և հույս ունի, որ այդպես կվարվի նաև ընդդիմությունը։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի հեռանալուն, ապա նա բնականաբար պետք է դիմի այդ քայլին` անկախ նրանից, թե այս պատերազմում ով էր մեղավոր հետևանքների համար»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` պատերազմն ունեցավ ողբերգական հետևանքներ, գրանցվեց փաստացի կապիտուլյացիայի ակտ, որի ներքո մեր վարչապետի ստորագրությունն է, ուստի զարմանալի է, որ հասարակության մեջ դեռ քննարկվում է նրա հեռանալու հարցը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը - Sputnik Արմենիա
Վարչապետի պաշտոնավարման դադարեցում և արտահերթ ընտրություններ. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

Ըստ նրա` մի բան է, երբ իշխանության են գալիս ավելի բարձր գոռացող ընդդիմադիրները, մեկ այլ բան, երբ փորձ է արվում գոնե պետական ինստիտուտների մնացորդները պահպանելով` ստեղծել նոր կառույցներ անցումային փուլում, որպեսզի պետական համակարգը չփլուզվի։

«Իդեալական կլիներ, եթե հիմա ստեղծվեր այդպիսի կառույց նախագահի ինստիտուտի շուրջ կամ նրա գլխավորությամբ, հայտարարվեր, որ 40 օր հետո տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, բայց մինչ այդ պետք է կատարվեն կոնկրետ քայլեր, առավել ևս, որ կա լուծման ենթակա բարդ խնդիրների երկու խումբ, առաջինը` Արցախում, երկրորդը Հայաստանում։ Երկու խումբ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ լինի պետական կառավարման համակարգի կայունություն և ամրություն»,– շեշտեց քաղաքագետը։

Բաղդասարյանի համոզմամբ` թեև կարող է տարօրինակ հնչել, բայց այս իրավիճակից ամենաարդյունավետ կերպով դուրս գալու հաղթաթղթերը վարչապետի ձեռքում են, նրանից է կախված` այս իրավիճակից դուրս կգանք թեթև ցնցումներով, թե քաղաքական ու հասարակական համակարգերի փլուզմամբ։ Ըստ նրա` ապագայում նոր իշխանությունների ձևավորման գործընթացին ժողովուրդը պետք է անպայման մասնակցի, նա պատերազմից հետո կառաջնորդվի սթափ հայացքներով և ընտրություն կկատարի իրատեսական ծրագրեր ներկայացնող անձանց օգտին։

Քաղաքագետի գնահատմամբ` ՀՀ նախագահի շուրջ կարող է ձևավորվել լուրջ թիմ, որովհետև նրա ինստիտուտը միակն է, որը չի փլուզվել, ավելին, այս ֆորսմաժորային իրավիճակում կարող է ունենալ ազդեցիկ լծակներ և առանցքային դերակատարություն` ներքաղաքական զարգացումները դարձնելով կանխատեսելի։

Карен Кочарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իշխանական բուրգը փլուզված է. ինչու է ստում Փաշինյանը. քաղտեխնոլոգ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ 

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ից սկսեցին հանրահավաքներ և երթեր իրականացնել, որոնց թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն էր ու դրա հետ կապված հետագա անելիքները։

 

Լրահոս
0