ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Shine light for Artsakh («Լույս սփռիր Արցախի համար») բարեգործական համերգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է լոնդոնաբնակ երգչուհի Կատյա Յանոֆը, որը նույնպես ելույթ կունենա համերգին:
Համերգի ընթացքում կհավաքվեն նվիրատվություններ՝ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Համերգին ելույթ կունենան տեղի աստղերը:
Համերգը կազմակերպել են հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի թոռները` Փոլ և Ժակի Գյուլբենկյանները: Փոլ Գյուլբենկյանը Լոնդոնի առաջնահերթ փաստաբաններից է և «Գյուլբենկյան Անդոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիրը:
Օգնել արցախցիներին, կանխել հետագա վտանգները. «Դոկտոր Լիզայի» ներկայացուցիչը Հայաստանում է
Ավելի վաղ` հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել «Համերգ հանուն խաղաղության» առցանց համերգը՝ ի աջակցություն Արցախի: Համերգին մասնակցում էին երաժիշտներ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Բաշար Մար-Խալիֆան, Աննա Կովան, Միքայել Ոսկանյանը և Տատյանա Սպիվակովան:
Հայ աշակերտն ԱՄՆ-ում շախմատի օգնությամբ դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու համար