ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի-Sputnik. Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը կազմակերպելու համար մի շարք կազմակերպությունների կողմից համակարգող հանձնախումբ կստեղծվի։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի Facebook-յան պաշտոնական էջը։
«Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկելու Ֆրանսիայի նախագահի մտադրության մասին: Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր գոհունակությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առիթով։ Ֆրանսիայի ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի արդար, երկարաժամկետ ու բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքական կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Արցախի դեմ պատերազմի առաջին օրերից Սփյուռքի բազմաթիվ համայնքներից հումանիտար բեռներ են ուղարկվել Հայաստան ու Արցախ։
Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը