00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող չորրորդ անձը նույնպես ազատ արձակվեց

© Photo : Facebook / Ашот АвагянАшот Авагян
Ашот Авагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիսիանի կամավորական ջոկատի անդամին ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, սակայն նա ազատության մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող ՀՅԴ–ական Աշոտ Ավագյանն ազատ է արձակվել։

Сотрудник полиции у здания СНБ Армении (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վանեցյանին, Բաղդասարյանին և Մինասյանին

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը` Ավագյանի համար որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

Միաժամանակ, ԱԱԾ–ից հայտնեցին նաև, որ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով՝ իշխանության յուրացման և պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրգործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ 4 կասկածյալներին էլ մեղադրանք է առաջադրվել։

ԱԱԾ-ն կանխել է Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը. տեսանյութ

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Արթուր Վանեցյանին և Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունները մերժվել են։ Աշոտ Մինասյանի ձերբակալման ժամկետը երեկ երեկոյան լրացավ և նա ազատ արձակվեց, իսկ կալանավորելու` ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը դեռ պետք է քննվի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարություն ու Ազգային ժողով, իսկ նոյեմբերի 11-ից ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ սկսեցին՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Լրահոս
0