00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ճակատագիր կունենան Ադրբեջանի տիրապետության տակ անցած պատմամշակութային հուշարձանները

© Sputnik / Aram NersesyanСобор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах
Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում չեն բացառում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր ոչնչացումը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախում պատմամշակութային ժառանգության բոլոր հուշարձանները գույքագրվել են և ունեն համապատասխան անձնագրեր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանը։

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել

Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերը մտահոգություն էին հայտնել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ։ Տարբեր օգտատերեր տարածում էին այն եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների ցանկերը, որոնք գտնվում են արդեն Ադրբեջանին հանձնված տարածքներում։

«Արցախում պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձան կա (ամրոցներ, վանքեր, խաչքարեր, տապանաքարեր)։ Դրանք վաղուց արդեն գույքագրված են և անձնագրեր ունեն։ Մենք գիտենք յուրաքանչյուրի մասին»,-ասել է Խաչատրյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հայկական կողմը համապատասխան կառույցներին է փոխանցում Արցախում պատմամշակութային ժառանգության մասին ամբողջական տեղեկատվությունը։

Настоятель монастыря в Дадиванке отец Ованнес - Sputnik Արմենիա
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Խաչատրյանը նշել է, որ պատերազմի ժամանակ Արցախում գտնվող բոլոր հուշարձանները վտանգված էին։ Սակայն հիմա ամենամեծ վտանգի տակ են այն տարածքները, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած և հանձնման ենթակա տարածքներում։

«Մենք վստահ չենք, որ այդ հուշարձանները անձեռնմխելի կմնան և միտումնավոր կերպով չեն ոչնչացվի»,-ասել է նա։

Նրա խոսքով` հուշարձանի ոչնչացումը միջազգային կոնվենցիայի խախտում է, սակայն դա չի ապահովագրում ադրբեջանական կողմի ոտնձգություններից: Խաչատրյանը մտահոգված է, որ ադրբեջանական կողմը կոչնչացնի քրիստոնեական հուշարձանները, կամ էլ հայկական մշակութային ժառանգությունը կներկայացնի որպես իր սեփականը։ Այսպես. Դադիվանքի վանական համալիրն ու Տիգրանակերտի ամրոցը ներկայացվում են որպես «ալբանական հուշարձաններ»։

Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը

Լրահոս
0