00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք․ ՊՆ ներկայացուցիչ

© Sputnik / Karen AvetisyanСотрудники ГСЧС собирают трупы азербайджанских солдат недалеко от Шуши (14 ноября 2020). Карабах
Сотрудники ГСЧС собирают трупы азербайджанских солдат недалеко от Шуши (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմը սպասում է ադրբեջանականի թույլտվությանը՝ մտնելու Ջեբրայիլի, Կուբաթլուի և Հադրութի շրջաններ՝ դիերի և անհայտ կորած անձանց դուրս բերման նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված և անհայտ կորած անձանց հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիերի և անհայտ կորածների դուրսբերման աշխատանքներ են տարվում Արցախի բոլոր տարածքներում, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո։

«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ

«Անցած գիշեր ես հանդիպեցի ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցչի հետ, նա պատրաստակամություն հայտնեց օգնել մեզ որոնողական աշխատանքներում այն տարածքներում, որտեղ հայկական բանակը չի կարող մտնել։ Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք», - ասաց նա:

Հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի թույլտվությանը՝ մտնելու Ջեբրայիլի, Կուբաթլուի և Հադրութի շրջաններ՝ դիերի և անհայտ կորած անձանց դուրս բերման նպատակով։

© SputnikԳնդապետ Վիտալի Ոսկանյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք․ ՊՆ ներկայացուցիչ - Sputnik Արմենիա
Գնդապետ Վիտալի Ոսկանյանը պատասխանում է լրագրողների հարցերին

«Ռուս խաղաղապահները պատրաստակամություն են հայտնել մեկնել այս վայրեր: Եթե ադրբեջանական կողմը թույլատրի հայկական կողմին մտնել այդ շրջաններ, ես անձամբ խաղաղապահների հետ կգնամ այնտեղ», - ասաց Ոսկանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը բոլոր տեղեկությունների հիման վրա բազա է կազմում և դա փոխանցում ԿԽՄԿ-ին և ՌԴ խաղաղապահ առաքելությանը։

«Բոլոր տեղեկությունները, որ մեզ տալիս են զինվորների ծնողները և հարազատները, մենք ներառում ենք բազայի մեջ։ Տեղեկություններ կան անտառում կամ նկուղներում թաքնված և ողջ մնացած զինվորների մասին։ Ամեն ինչ գրառվում է», - ասաց Ոսկանյանը:

Акция протеста родителей солдат пропавших без вести у здания Минобороны (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ է լինելու». անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ–ի մոտ են

Գնդապետի խոսքով ՝ զինծառայողների ծնողները մի քանի օր սպառնալիքներ են հնչեցնում կոմիտեի հասցեին, իսկ այս առավոտ ներխուժել են շենք՝ հրելով ոստիկաններին և Կարմիր խաչի ներկայացուցիչներին։

«Նման գործելաոճը խանգարում է մեր աշխատանքին: Ես անձամբ ճանաչում եմ բոլոր ծնողներին, ցավում եմ նրանց համար, նոյեմբերի 3-ից մշտական կապի մեջ եմ նրանց հետ։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ», - ասաց գնդապետը:

Գնդապետը չնշեց անհայտ կորած զինծառայողների թիվը, քանի որ տվյալները անընդհատ փոփոխվում են։

Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացացնում շրջանառվում է տեղեկություն, որ հայկական կողմից կա 4750 զոհ ու անհետ կորած։

Ի պատասխան՝ նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

 

Լրահոս
0