00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ն ներկայացնում է հակափաստարկներ և պահանջում պատժել ապատեղեկատվություն տարածողներին

© Sputnik / Asatur YesayantsЗдание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է սոցկայքերում ու մամուլում շրջանառող զենքի վաճառքի փաստաթղթերին` ներկայացնելով հակափաստարկներ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է համացանցում լայն տարածում ստացած ու արդեն մեծ աղմուկ բարձրացրած պնդումներին, թե պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք – զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։

Նախարարությունը հայտարարում է, որ այդ տեղեկությունները «բացահայտ և լկտի սուտ» են` միտված են երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն ու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա ստվեր նետելուն։

Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Դավիթ Գալստյանն արձագանքել է Թուրքիային զենք վաճառելու մասին լուրերին

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է շրջանառվող ապատեղեկատվությունը»,– նշում է ՊՆ–ն։

Ներկայացվում է, որ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարն ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Նախարարությունը մեկնաբանում է, որ փոխառությունը տվյալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ընդ որում, ըստ նախարարության` փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիկ ավելին էր, քան նշված փոխառության չափը։

DFRLab․ արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել

Անդրադառնալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների արտահոսքի  փաստին` նախարարությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հիշյալ փաստաթղթերը դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել պետական մեկ այլ կառույցի կողմից։

Шушан Степанян - Sputnik Արմենիա
«Շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա». ՊՆ խոսնակ

Մամուլում ու սոցկայքերում տարածված լուրերում նշվում է նաև, որ պատերազմի մեկնարկին ինչ-որ մասնավոր անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկել են 300 դոլարով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։

Պաշտպանության նախարարությունն այս լուրը ևս հերքում է` նշելով, որ ՀՀ–ն ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում ՌԴ–ի հետ ստորագրած պայմանագրերով` Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ գներով։

«Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակը, երբ որևէ անձ կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, քան պետականորեն առաջարկվողը»,– նշում է ՊՆ–ն։

Նախարարությունը նշում է նաև, որ համապատասխան իրավապահ մարմիններից ակնկալում է օպերատիվ արձագանք՝ փաստաթղթերի արտահոսքի հեղինակներին, տեղեկատվական արշավի կազմակերպիչներին ու տարածողներին բացահայտելու, նրանց նպատակները պարզելու և համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում։

Ղազախստանը հերքել է Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը

Տեղեկացնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում (հղում անելով @Military_arm տելեգրամյան ալիքին), որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել զենքի վաճառքի գործարքներում։

Լրահոս
0