00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Մինասյանի որդին հարյուրավոր ցուցարարների հետ դատարանի բակում է. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Арам Вардеванян (15 ноября 2020). Еревaн
Адвокат Арам Вардеванян (15 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանի բակում շարունակվում են հավաքվել լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատարի աջակիցները։ Նրանք արդարացի չեն համարում Աշոտ Մինասյանի ձերբակալումը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում է լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցը։

Председатель партии Отечество Артур Ванецян выходит из здания СНБ Армении (31 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ

Այս ընթացքում դատարանի տարածքում են հավաքվել հարյուրավոր մարդիկ ի աջակցություն Մինասյանի։

Լրագրողների հետ զրույցում Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ Աշոտ Մինասյանին այսօր ԱԱԾ-ում մեղադրանք են առաջադրել։

Դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը

«Գտնվում էի ԱԱԾ-ում, պարոն Մինասյանին առաջադրանք էին առաջադրում։ Ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվելու, և նիստը հետաձգվեր։ Ես ուղղակի վեր եմ կացել և գնացել ԱԱԾ-ից, որովհետև դա հնարքներից մեկն է, որ փորձում են ամեն ինչ անել՝ ձերբակալման հետ զուգահեռ քննվի կալանավորման հարցը։ Երբ ինձ հետ կապ հաստատեցին ԱԱԾ-ից, խնդրեցին ներկայանալ և ուղղակի հարց տվեցի՝ արդյոք սա վերաբերո՞ւմ է մեղադրանք առաջադրելուն, կալանավորման միջնորդությանը, ինձ բառացի ասացին՝ ոչ»,- ասաց նա։

Վարդևանյանը շեշտեց, որ այս գործընթաց քաղաքական է։ Նրա խոսքով`երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման «հնարքների» դիմել, դա խոսում է միայն քաղաքական գործընթացների մասին։

Փաստաբանը վստահեցրեց, որ քննչական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացնելու դատարան, քանի որ ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր։

© SputnikԱշոտ Մինասյանի ձերբակալության օրինականության հարցը
Աշոտ Մինասյանի որդին հարյուրավոր ցուցարարների հետ դատարանի բակում է. տեսանյութ - Sputnik Արմենիա
Աշոտ Մինասյանի ձերբակալության օրինականության հարցը

«Կարծում եմ՝ համանման վերաբերմունք է լինելու նաև գործով անցնող մյուս անձնանց նկատմամբ։ Այս գործն իրենից լրջություն չի պարունակում»,–վստահեցրերց Վարդևանյանը։

Հավաքվածների մեջ էր նաև Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա վերջին 2,5 տարվա շարունակությունն է. հետապնդում՝ ռազմական գործիչների նկատմամբ։

«Նպատակն է՝ արժեզրկել արցախյան հաղթանակները և Արցախի հաղթած հրամանատարներին, որի միջով անցել են Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, և այսօր հերթն իմ հորինն է»,- ասաց նա։

«Ձերբակալվածների մի մասն իմ ընկերներն են»․ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում է

Տարոն Մինասյաննի խոսքով՝ իր հոր պահանջն է պատասխանատվության ենթարկել դավաճանին։

«Արցախի 80 տոկոսը վաճառած Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վստահ եմ, որ քրեորեն որևէ պատժելի արարք չի կատարել հայրս»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

 

Լրահոս
0