00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել էր, որ ինքն ու իր ՔՊ կուսակցությունը որոշել են պատկերավոր ասած` գնալ «հաջորդական սխալների» ճանապարհով՝ ազատելով իրենց «ճշտի համընդհանուր ընկալման կապանքներից»։ Մի՞թե այդ սխալները չեն, որ հանգեցրին Արցախի ներկայիս իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երբ 2018 թվականի ամռանը ցուցարարների մի խումբ ներխուժեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք, ու հոգևորականությունը ստիպված եղավ դիմել իշխանության օգնությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկեղեցին պետությունից անկախ է, ու ինքը ճիշտ չի համարում եկեղեցու գործերին միջամտելը։ Փաստացի, նա կաթողիկոս Գարեգին Բ-ին թողեց, որ ինքնուրույն լուծի իր եկեղեցական համայնքի հարցերը։

Акция протеста против католикоса Гарегина II - Sputnik Արմենիա
Աջապահյանը մանրամասներ է պատմում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների մասին

Շուրջ երկու տարի անց Արցախի հարցով վրդովված Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիները» սկսեցին քանդել արդեն երկրի ոչ թե հոգևոր, այլ աշխարհիկ առաջնորդի` վարչապետի աշխատասենյակը։ Ի՞նչ արեց Փաշինյանը։ Պարզապես թաքնվեց բունկերում՝ հաջորդ օրը կառավարության շենքի դիմաց ոստիկանության ջոկատներ դնելով։

Պարոն վարչապետը դեռ վերջերս պատասխանելով փախուստի մեջ գտնվող իր ընդդիմախոսի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ներկայիս իշխանության հասցեին տան միջավայրից հնչեցրած մեղադրանքներին, խորհուրդ տվեց նրան սկզբից դուրս գալ խոհանոցից, նոր միայն արտահայտել իր դիրքորոշումը։ Բայց ինչո՞ւ մենք չտեսանք վարչապետի, որը կպարզաբաներ Արցախի շուրջ իր որոշումը ոչ թե տեսախցիկի առջև, այլ նայելով քաղաքացիների աչքերին։

Փաշինյանի «լայվերը» Facebook- ում ու Ղարաբաղում կրած պարտության պատճառները բացատրելու փորձերն ավելի շատ հարցեր են ծնում, քան պատասխաններ տալիս։

Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի

Հայկական բանակին ռեսուրսը՝ զենքն ու զինվորը չհերիքե՞ց։

Եթե առաջին դեպքում ամեն ինչ հասկանալի է (ի դեպ, ոչ ոք չի կարող հերքել, որ ադրբեջանական բանակն ահռելի առավելություն ուներ), ապա մարդկային ռեսուրսի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Доброволец Арутюн Багдасарян во время брифинга в Едином информационном центре (20 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Զենքը ունենք, դուխը ունենք, ով ուզում ա` գա». պատերազմ մեկնած կամավոր

Պատերազմի ամենասկզբից Հայաստանի ղեկավարությունը երկրում ռազմական դրություն ու համընդհանուր մոբիլիզացիա հայտարարեց։ Իշխանությունը նաև փոփոխություն մտցրեց մոբիլիզացիոն ծրագրում։ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են պահեստազորայիններն արձագանքել նրա կոչին ու շտապել ներկայանալ Հանրապետական հավաքակայան՝ հետագայում Ղարաբաղ մեկնելու համար։ Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունների էջերում պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում դիրքերում գտնվող կամավորների մասին, որոնք պատրաստ էին մինչև վերջ կռվել։

Ի՞նչ պատահեց։ Ասենք թե ժամանակի ընթացքում, երբ մեր կորուստների մասին տեղեկություններ սկսեցին գալ ու հասկանալի դարձավ, որ այս անգամ պատերազմը մի քանի օրով չի սահմանափակվի, մարդկանց ոգևորությունը մարեց։ Պետք էլ չէ, որ բոլորը հերոս լինեն։ Դա սովորական մարդկային ռեակցիա է։ Հույսը միայն քաղաքացիական բարձր գիտակցության ու մարդկանց քաջության վրա դնելը մի քիչ միամտություն կլիներ։

Կարծում եք` առաջին արցախյան պատերազմի ժամանակ դասալիքներ չկայի՞ն։ Իհարկե կային։ Բայց այն ժամանակ իշխանությունը խիստ ու ռազմական դրությանը համապատասխան միջոցներ էր կիրառում․ ռազմաճակատ այդքան էլ չձգտող տղամարդկանց հենց տնից էին տանում։ Փողոցներում անընդհատ ռեյդեր էին իրականացվում ու քաղաքացիներին, որոնք ենթակա էին զորակոչի, ավտոբուս էին նստեցնում ու տանում զորամաս։

Իսկ այս անգամ 44 օրվա ընթացքում Երևանն այդպես էլ չվերածվեց քաղաքի, որը ռազմական դրության ռեժիմում է գտնվում։ Փողոցում հանգիստ շրջում էին տղամարդիկ, որոնք ակնհայտորեն ենթակա էին զորակոչի։ Երբ նոյեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը մարդկանց մի խումբ ներխուժեց կառավարության շենք` ճանապարհին քանդելով ամեն ինչ, վարչապետի մոտ հարց առաջացավ` ինչո՞ւ են այսքան մարդն այստեղ, ոչ թե դիրքերում։ Բայց դա ոչ թե իրենցից է պետք հարցնել, այլ իշխանությունից։ Այն մարդկանցից, որոնք պետք է պատասխանատվություն կրեին մոբիլիզացիայի համար։

Российские миротворцы в Карабахе (14 ноября 2020). - Sputnik Արմենիա
Նոր իրողություններ Ղարաբաղում․ ռուս փորձագետը վերլուծել է ՀՀ իշխանության թերությունները

Պահեստազորայիններից շատերը, որոնք մարտական գործողությունների գոտի էին ժամանել, այդպես էլ չեն ներգրավվել դիրքերի պաշտպանության գործում։ Նրանց տուն են ուղարկել։ Մյուս կամավորագրվածներին այդպես էլ զինկոմիսարիատ չեն կանչել ու մարտական գործողությունների գոտի չեն ուղարկել։

Ե՛վ ՀՀ վարչապետը, և՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում են, որ եղել են դասալիքներ, որոնք ինքնակամ լքել են մարտական դիրքերը, փախել են մարտի դաշտից։

Դասալքությունն ինչ-որ հազվադեպ ու չուսումնասիրված բնական երևույթ չէ։ Դասալիքներ եղել են, կան ու կլինեն ցանկացած պատերազմում, աշխարհի ցանկացած կետում։ Նրանք եղել են նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Բայց նրանց դեմ էլ միջոց կա՝ ռազմական տրիբունալ, ռազմական դրության օրենքներով դատ։ Հայերը սուրբ չեն. սովորական մահկանացու են։ Հասկանալի է, որ մեր շարքերում էլ վախկոտներ ու դավաճաններ կան։ Բայց մենք այդպես էլ չլսեցինք, որ որևէ մեկին դատեն։ Թեև հասկանալի է, որ նրանք չէին կարող հեռու փախչել․ մեր բոլոր սահմաններն ամուր փակ են ոչ թե իշխանության, այլ համավարակի կողմից։ Նշանակում է` բոլորը դեռ երկրում են։

Հա՜, վայ, հիշեցին․ ԱԱԾ-ն ցույց տվեց մեզ սիմուլյանտ պահերստազորայինի հորը, որը փորձում էր որդու համար կորոնավիրուսի առկայության մասին կեղծ տեղեկանք ստանալ մոբիլիզացիայից խուսափելու համար․․․

Իսկ հնարավոր է՝ ոչ թե ժողովուրդն է վախկոտ, ինչպես փորձում են համոզել մեզ, այլ երկրի ղեկավարությունը չի կարողացել կատարել իր խնդիրն ու ձախողել է համընդհանուր զորահավաքի գործընթացը։

Անմիջապես մարտական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին

Օրեր շարունակ մեզ համոզում էին, որ Արցախի պաշտպանության բանակը կատարում է իր խնդիրը։ Որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը պարզապես ներխուժում են հայկական բնակավայրեր, իրենց դրոշներն են կախում ու տեսահոլովակներ նկարահանում իրենց ներքին լսարանին հանգստացնելու համար։ Այդպես էր Թալիշի, Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Ղուբաթլուի ու վերջում` Շուշիի դեպքում։ Ու հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն զբաղեցրել է ամբողջ հարթավայրն ու մոտեցել նախալեռնային շրջաններին։

Временная переселенка из Гадрута Маро Амбарцумян - Sputnik Արմենիա
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Բազմաթիվ ռազմական փորձագետներ ու առաջին ղարաբաղյան պատերազմի վետերանները չեն հասկանում՝ ինչպես ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվեց այդքան արագ գրավել «բուֆերային գոտու» շրջանները։ Ինչո՞ւ այդ շրջաններում, որոնք կազմում էին Ղարաբաղի այսպես կոչված «անվտանգության գոտին», չկային ականային դաշտեր, բետոնե արգելափակոցներ, խոր փոսեր (դրա համար հաստատ շատ գումար հարկավոր չէ)։ Բոլոր այս հարցերը հասցեագրված են ոչ միայն ներկայիս, այլև նախկին իշխանությանը։

Մեզ հայտնում էին, որ Ադրբեջանը գրեթե հինգ բանակային կորպուս է Ադրբեջան տեղափոխել, ու դրա դիմաց կռվում են փոքրաթիվ պաշտպանության բանակն ու կամավորները։ Հարց՝ ի՞նչն էր խանգարում Հայաստանի Հանրապետությունը, որը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, երկրորդ ճակատը բացել ու հարվածի մի մասն իր վրա ընդունել։ Թուրքիայի՞ց էին վախենում։ Այն արդեն միջամտել էր` հակամարտության գոտի ուղարկելով ավիացիա, հատուկ ջոկատներ ու գրոհայիններ։ Միջազգային հանրության դատապարտումի՞ց։ Այն հանգիստ ու լուռ նայում էր Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի ու այլ բնակավայրերի թիրախային հրթիռակոծությանն ու հրետակոծությանը։

Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին

Ինչո՞ւ էին մարտական գործողությունների ամբողջ ընթացքում միայն պատասխանում Ադրբեջանի քայլերին։ Ինչո՞ւ հայկական կողմից անսպասելի հարվածներ, նախաձեռնություններ չեղան։ Ինչո՞ւ միայն վերջում սկսեցիք լսել փորձառու գեներալներին, որոնք ժամանակին ահռելի ներդրում են ունեցել Արցախի ազատագրման գործում։

Հայաստանի ազգային հերոս Ռուբեն Սանամյան - Sputnik Արմենիա
«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունն իմ մեջ չի վերացել». կապիտան Սանամյան

Հիմա բոլորը փորձում են մեղքը բարդել ժողովրդի վրա։ Բայց չէ՞ որ հենց այդ ժողովուրդն է հաղթել առաջին արցախյան պատերազմում, հերոսներ տվել Ապրիլյանում, ու արդեն իսկ այս՝ երկրորդ արցախյան պատերազմում։

Այս հարցերի պատասխանները ոչ միայն պետք են, այլ չափազանց կարևոր են հասկանալու համար՝ ինչպե՞ս ստացվեց, որ Երևանը մի շարք ցավալի փոխզիջումների համաձայնեց։

 «Թավշյա հեղափոխության» առաջնորդն ու լեգիտիմ ընտրված վարչապետը բազմիցս հրապարակայնորեն ասել է, որ առանց ժողովրդի իմացության Արցախի հարցով ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի։ Մարդիկ հավատացին ու խաբվեցին․․․

Հրադադարի մասին հայտարարությունը կնքվել է ժողովրդից թաքուն ու գիշերվա շղարժի տակ։ Իսկ ժողովուրդը հույս ուներ, որ միակ ելքի ու փրկության մասին նրան կհայտնեն, ու նա իր հետագա ճակատագիրը որոշելու իրավունք կունենա։

Մենք հասկանում ենք, որ Փաշինյանը չէ, որ համաձայնել է կարգավորման բազային սկզբունքներին, նա չէ տասնամյակներ շարունակ բանակցել դրանց շուրջ։ Նա մեղավոր չէ դրանում։ Նա այլ մեղք ունի։ Եթե վարչապետը խոսեր ժողովրդի հետ ու բացատրեր, հնարավոր է` նրա փաստարկների հետ համաձայեին։ Ու այդ ժամանակ պետք չէր լինի տալ յոթ շրջանները (Ջաբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար ու Լաչին) , Շուշին և Հադրութի շրջանը։ Կտային միայն այն, ինչ ի սկզբանե ենթադրվում էր բանակցությունների ժամանակ (Ղարաբաղի շուրջ տարածքների փոխանցում «5+2»)։ Բայց Փաշինյանը որոշեց, որ ժողովուրդն առանց կռվի չի համաձայնի։ Ու ահա կռվում մենք կորցրինք հազարավոր զինվորներ (պաշտոնապես հայտնի են մոտ 1400-ի անունները) ու արցախցիների համար նշանալի ևս երկու տարածք։

Շուշիի անկման պատճառներից մեկը հակառակորդի թվային առավելությունն է եղել. Սեյրան Օհանյան

Երբ կատաղած բազմությունը ներխուժեց ու ավերեց ձեր աշխատասենյակը, բողոքեցիք, որ նրանք տարել են համակարգիչն ու օծանելիքը․․․ Հայտնելով ձեր «կորուստների» մասին, դուք ցուցադրեցիիք ոչ թե ավերողների ճղճիմությունը, այլ սեփական ունայնությունը։ Դուք կորցրիք համակարգիչն ու օծանելիքը, իսկ հայ ժողովուրդը՝ հողերը։ Մոտ 20 հազար արցախցի հայ զրկվեցին հայրենիքից։ Ցավոք, պարոն Փաշինյան, այս պատերազմը չդարձավ ձեր «Սարդարապատը»։

Եվ վերջում`

Երբ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի մասին որոշում կայացրեց, ռազմական նախարար Անամին ինքնասպան եղավ (ինքն իր վրա կրակեց), իսկ առաջին միացյալ բանակի ֆելդմարշալ Սուգիյաման, Կվանտունի բանակի նախկին հրամանատար, գեներալ Խոնձեն, 10-րդ, 11-րդ ու 12-րդ ճակատների հրամանատարներն ու այլ գեներալները, նախարարներին ու պաշտոնյաները խարակիրի արեցին։ Այդպիսով նրան փրկեցին իրենց պատիվը, մաքրելով խայտառակությունը պարտության համար․․․

Ոչ, ոչ, մենք կոչ չենք անում ձեզ խարակիրի անել կամ ինքնասպան լինել։ Աստված հեռու պահի։ Ինքնասպանությունը քրիստոնյաների մոտ մահացու մեղք է, համ էլ դուք սամուրայ ու սպա չեք։ Մենք կոչ ենք անում ձեր մեջ արիություն գտնել ու դադարել թաքնվել բունկերում։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0