ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար կարելի է ներգրավել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որակավորած փորձագետներին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։
«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի», - ասել է Միտրոֆանովան, որը նախկինում զբաղեցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը:
Նրա խոսքով՝ այդ տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան։
«Միաժամանակ հատուկ խնդրանքով կարելի է ներգրավել փորձագետների, որոնց խորհուրդ է տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնը», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպանը։
Դադիվանքում աղոթող հայերը հրաժեշտ են տալիս սրբավայրին. լուսանկարներ` առանց մեկնաբանության
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնիկ––կրոնադավանական խմբերի գոյակցության, մշակութային և կրոնական վայրերի վերակենդանացման և դրանց անվտանգ գործունեության ապահովման գործում մեծ դեր կարող են խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի կազմակերպությունների, առաջին հերթին ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միասին:
«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում