ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ միացան Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։
Համազգեստով մարդիկ քայլում էին շարք կազմած։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերադարձել են առաջնագծից:
«Մեզ փոխարինեցին մեր ընկերները, բայց մենք պատրաստ ենք վերադառնալ այնտեղ», - ասաց նա:
Ազատության հրապարակում ցուցարարների թիվը մի քանի հազարի է հասնում։
«Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց, որ հավաքի մի քանի կազմակերպիչներ հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի խոչընդոտեն նրանց մասնակցությունը ակցիաներին։
Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում են 16 կուսակցությունների կազմակերպած բողոքի հանրահավաքները։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ բողոքի ալիքը հասունացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ ընդունված եռակողմ հայտարարության մասին։
Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն արդար չէ. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ի հայտարարությունը