ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը կեղծ են: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ըստ նրա` ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ` բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին:
«ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան»,– հայտնում է Ստեփանյանը։
Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին Երևանի երկրնքում թուրքական «Բայրաքթարի» մի քանի ժամ տևած թռիչքի մասին։
Անգամ լուսանկարներ տարածվեցին planerada.ru կայքից, որտեղ, իբր, երևում էր «Երևանի վրա արձանագրված» թուրքական ԱԹՍ–ն։
Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ. Արծրուն Հովհաննիսյան