ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, թե երբ Բաքուն կհրապարակի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում կորուստների մասին պաշտոնական թվերը:
«Երբ բոլորը հաշվեն, երբ ամեն ինչ ավարտվի, հավանաբար այդ ժամանակ էլ կհայտարարեն», - ասել է ադրբեջանցի դեսպանը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցվեցին։