00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 20 հազար զինվոր կմնար օղակված վիճակում. Փաշինյանը` տխրահռչակ փաստաթղթի մասին

© Photo : Facebook / Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանОбращение премьер-министра Никола Пашиняна в прямом эфире (12 ноября 2020). Еревaн
Обращение премьер-министра Никола Пашиняна в прямом эфире (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարությունը ստորագրելիս հասկացել է, որ չափազանց մեծ է իր զոհվելու հավանականությունը։ Նա այդ մասին ասաց ուղիղ եթերում` նշելով, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը հուսահատություն է առաջացրել հանրության շրջանում, և կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մարդիկ ակնկալում են իրենից։

Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար

«Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր։ Մեր բոլորի սրտում կսկիծ կա, աչքերի մեջ` արցունք։ Ինչու ստորագրվեց Հայաստանի համար ոչ շահեկան փաստաթուղթը։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ գլխավոր զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպեն շատ կարևոր է և րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով`շատերը կարող են ասել, որ եթե կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը և դրանից շատ բան չէր փոխվի։

«Իրականությունն այլ է, եթե կորցնեինք Ստեփանակերտը, կկորցնեինք Ասկերանը, Մարտակերտը, քանի որ այս քաղաքները պատերազմի պահին թիկունք էին` առաջնագծից բավականին հեռու ու պաշտպանական կառույցներ չունեին։ Նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը։ Իսկ ինչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. Պաշտպանության բանակի 2–րդ, 3–րդ, 4–րդ, 5–րդ, 6–րդ, 7–րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ։ Ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20.000 զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում` անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև»,– շեշտեց նա։

Այս պայմաններում հասկանալիորեն անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։

Руководитель партии Одна Армения Артур Газинян выступает с речью перед зданием Парламента Армении (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ընդդիմությունն իշխանափոխություն է պահանջում, բայց ստորագրված փաստաթղթի մասով առաջարկ չունի

«Փաստացի, լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈւ-ի առջև, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պիտի տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։ Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը և այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։ Բայց քսանհինգ հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։ Թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա։ Եվ ուրեմն եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ այդ գիտակցությամբ»,– ասա ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0