00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք

© Sputnik / Asatur YesayantsНесогласные с решением премьер-министра граждане шествуют от Дома правительства к зданию Парламента (11 ноября 2020). Еревaн
Несогласные с решением премьер-министра граждане шествуют от Дома правительства к зданию Парламента (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է արցախցի կանանց հետ, որոնք մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես Հայաստան են տեղափոխվել։ Կանայք պատմել են Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի հետ կապված իրենց մտավախությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ղարաբաղցի կանայք մտադիր չեն հաշտվել արցախյան տարածքները հանձնելու մասին՝ Հայաստանի իշխանության որոշման հետ։ Նրանք այսօր Երևանի Ազատության հրապարակ են եկել՝ իրենց անհամաձայնությունն ու բողոքը հայտնելու։ Նրանք վստահ են՝ իրենց դավաճանել ու զրկել են տնից։ Կանայք չեն ուզում մասնակցել որևէ քաղաքական գործընթացի ու պարզապես պահանջում են, որ վերադարձնեն Հադրութում, Շուշիում ու Քարվաճառում գտնվող իրենց տները․ այդ տարածքները փոխանցվել են Ադրբեջանին։

«Ասում են` գնացեք, թուրքերի կողքին ապրեք». արցախցի կինը չգիտի` ինչ անի

Մարտակերտի բնակիչ Նաիրա Ավետիսյանը սեպտեմբերի 28-ին է Հայաստան եկել։ Ղարաբաղում է մնացել նրա որդին, որն ընդհուպ մինչև նոյեմբերի 10-ը պաշտպանել է հայրենի քաղաքը։ Կինը պատրաստ է Մարտակերտ վերադառնալ ու նույնիսկ նորից կառուցել քանդված տունը, բայց նա, ինչպես և իր երեխաները, վախենում են ապրել ադրբեջանցիների կողքին։ Նրանք վստահ են, որ հրադադարի այսպիսի պայմաններում նույնիսկ նրանց ֆիզիկական գոյությունն է սպառնալիքի տակ մնում։

© Sputnik / Aram NersesyanՄարտակերտի բնակիչ Նաիրա Ավետիսյանը
«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք  - Sputnik Արմենիա
Մարտակերտի բնակիչ Նաիրա Ավետիսյանը

«Մենք չենք կարող թշնամիներով շրջապատված ապրել, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ցույց տվեցին՝ ինչ հաճույքով են հայերին սպանում։ Մենք վախենում ենք։ Իմ յոթ տարեկան տղան ամբողջ կյանքում հիշելու է այս պատերազմը։ Արցախցիների կյանքին առնչվող փաստաթղթեր ստորագրելիս ոչ ոք հաշվի չի առել մեր իրավունքներն ու մեր զգացմունքները։ Դա աններելի է», - ասաց նա։

«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան

17-ամյա Յանա Հայրապետյանը սեպտեմբերի վերջին մոր հետ եկել է Շուշիից, իսկ նրա հայրը, պապն ու մի քանի եղբայրները մնացել ու պաշտպանում էին հայրենի հողը։ Աղջիկն անձամբ է հայտնել նրանց ստորագրված հայտարարության մասին լուրը, տղամարդիկ ցնցված ու շատ վրդովված էին։ Յանան մոր հետ հանրահավաքի է եկել Ազատության հրապարակ, հուսալով, որ դեռ շատ բան կարելի է փոխել։

© Sputnik / Aram NersesyanՅանա Հայրապետյանը
«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք  - Sputnik Արմենիա
Յանա Հայրապետյանը

 «Մեզ դավաճանել են։ Մեր տղամարդիկ այդ փաստաթուղթը հավասարեցնում են մեջքից հարվածի։ Ինչպես կարելի է ապրել այնտեղ, իմանալով, որ թուրքերը ցանկացած պահի կարող են ներխուժել քո տուն, բռնաբարել ու սպանել քեզ ու մորդ։ Եթե ամեն ինչ այսպես մնա, մենք արտասահման կգնանք», - ասաց աղջիկը։

Էլինա Պողոսյանը, որը Ստեփանակերտից է եկել, թեև մտադիր է հայրենի տուն վերադառնալ, կարծում է, որ Արցախից ստիպված տեղափոխվածները պետք է միավորվեն ու պաշտպանեն իրենց իրավունքները։ Սեպտեմբերի 27-ին արթնացել է պայթյունների դղրդոցից։ Ասում է` լավ չէր հասկանում՝ ինչ է տեղի ունենում. զինվորական փեսացուին զանգահարելուց հետո իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Երբ Էլինան հայտնել է եռակողմ հայտարարության ստորագրման մասին, տղան Շուշիի մատույցներում էր. նա ապշել է նորությունից։

© Sputnik / Nana MartirosyanԷլինա Պողոսյանը
«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք  - Sputnik Արմենիա
Էլինա Պողոսյանը

«Մենք պետք է ամուսնանայինք Շուշիի Ղազանչեչոց վանքում, սակայն մեր պսակադրության օրը փեսացուս մարտական դիրքերում էր, ու ստիպված էին հետաձգել հարսանիքը։ Ես շատ լավ գիտեմ՝ իրականում ինչ է եղել, մեր զինվորին դավաճանեցին, դա չպետք է անպատիժ մնա։ Մենք կվերադառնանք Ստեփանակերտ ու կանենք ամեն ինչ՝ մեր իրավունքները պաշտպանելու համար, մենք կվերադարձնենք Շուշին, որը Հայաստանի իշխանությունը նվիրեց հակառակորդին, ու կամուսնանանք այնտեղ», - ասաց աղջիկը։

Константин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պետք է խուսափել ապակայունացումից. Զատուլինը՝ ՀՀ–ում իշխանափոխության հնարավորության մասին

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը, սակային Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց ժողովրդին ցրել չհաջողվեց։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Լրահոս
0