ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի -Sputnik. Կրասնոյարսկի երկրամասում Ռուսաստանի դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Ռուսաստանում արգելված ահաբեկչական շարժման կողմնակից ուսանողների գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրասնոյարսկի երկրամասի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ոստիկանության հետ փոխգործակցությամբ և Ռոսգվարդիայի ծառայողների ուժային աջակցությամբ կանխել են միջինասիական «Ջամաաթ Անսարուլոխ» ահաբեկչական շարժման կողմնակիցների գործունեությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Կրասնոյարսկի համալսարանի ութ ուսանողներ կրոնական հավաքների ժամանակ քննարկել և արդարացրել են զինյալների գործունեությունը:
Բացի այդ, տեղեկություններ են ստացվել WhatsApp և Telegram մեսենջերների միջոցով խմբավորման անդամների շարժման պարբերական գործողությունների մշակման մասին: Ուժայինները բռնագրավել են կապի միջոցները, իսկ մասնակիցները ձերբակալվել և արտաքսվել են իրենց պետություններ:
* «Ջամաաթ Անսարուլոխը» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում: