00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ասել է` ինչն է հիմք դարձել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության համար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսից հետո (27 փետրվարի, 2018թ)․ Մոսկվա
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսից հետո (27 փետրվարի, 2018թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի առողջացմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ Զրույցի ընթացքում նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Брифинг Сейрана Оганяна (1 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան

Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին:

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի առողջացմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Ситуация на площади Свободы (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի 12 600 ք/կմ տարածքից 10 100-ը տրվում է թուրքերին. Հրանտ Բագրատյան

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0