00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Գորիսից ուղևորվում է Արցախ. տեսանյութ

© Screenshot / RTАвтоколонна российских миротворцев выехала из Гориса в сторону Карабаха (10 ноября 2020).
Автоколонна российских миротворцев выехала из Гориса в сторону Карабаха (10 ноября 2020).  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանից խաղաղապահների տեղափոխող 8 ինքնաթիռ ու տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է տեղափոխվել Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահներին տեղափոխող ավտոշարասյունը Գորիսից ուղղություն է վերցրել դեպի Արցախ։ Տեղեկությունը հայտնում է ռուսական RT-ն։ Լրատվամիջոցը նաև խաղաղապահների ավտոշարասյան տեղաշարժը ներկայացնող տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզից։

Մինչ այդ արդեն հայտնել էինք, որ ռուսական երկու Իլ-76 ինքնաթիռ է մեկնել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան

Ինքնաթիռներից մեկում օդանավի անձնակազմն է ու զրահամեքենան։ Մյուս օդանավում խաղաղապահ զորամիավորման անձնակազմն է, ինչպես նաև նյութական միջոցներ և ավտոմոբիլային տեխնիկա։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանից արդեն խաղաղապահներ տեղափոխող 8 ինքնաթիռ ու տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է տեղափոխվել Արցախ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա
Պատերազմը լիարժեք չի ավարտվել․ ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0