00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես է հաղթահարվելու քաղաքական ճգնաժամը, ՊՆ–ին ամենաքիչն է վերաբերվում. Տոնոյան

© Sputnik / Aram NersesyanРазъяренная заявлением премьер-министра толпа ворвалась в Дом правительства (10 ноября 2020). Еревaн
Разъяренная заявлением премьер-министра толпа ворвалась в Дом правительства (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանը համախմբման կոչ արեց` ասելով, որ Հայաստանում չպետք է լինեն գործընթացներ, որոնք կարող են վնասել առաջնագծում բանակի գործունեությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Թե ինչպես է հաղթահարվելու այս քաղաքական ճգնաժամը, ՊՆ–ին և ԶՈւ-ին ամենաքիչն է վերաբերվում։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը`պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ռազմաքաղաքական նոր կառավարող ուժ ստեղծելու կոչերին։

«Զինված ուժերը քաղաքական պրոցեսներից դուրս են։ Պաշտպանության նախարարություն իրականացնում է քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ։ Ես` որպես պաշտպանության նախարար, համախմբման կոչ եմ անում»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` չի կարելի, որ Հայաստանում լինեն այնպիսի գործընթացներ, որոնք կարող են վնասել պաշտպանական բանակի և ՀՀ զինված ուժերի գործունեությունն առաջնագծում` անգամ խաղաղապահների առկայության դեպքում։

Հիշեցնենք`նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը - Sputnik Արմենիա
Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0