00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը բացատրեց, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD
Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշումն առանց հանրային համաձայնեցման ընդունելու մի քանի պատճառ նշեց ՀՀ վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում բացատրում է, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին։ Նրա խոսքով` այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտւթյունը։

«Այսինքն` բանակն ասում էր, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չի երևում կամ ռեսուրսը սպառվել է»,–ասաց նա։

Недовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ցուցարարներն «Իմ քայլի» պատգամավորներին 2 ժամ են տվել. անվտանգությունը երաշխավորում են

Որպես օրինակ Փաշինյանը հայտնեց մի դեպքի մասին, երբ ղեկավարությունը որոշում է կայացրել զորամասը տեղափոխելու մասին, բայց զորամասի ղեկավարությունը չի ենթարկվել հրամանին, փակել է դռներն ու հրաժարվել տեղափոխվել։

Նրա խոսքով`չի եղել հանրային տեղեկացվածություն, քանի որ ինքն էլ ընդունել է, որ այդ համաձայնության պայմանները լավը չեն մեզ համար, հետևաբար այն կարող էր բացասական հետևանքների հանգեցնել։

«Դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա։ Կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը մարտական գործողությունների արդյունքի չի բերել, բայց մարտունակության անկման է բերել»,– ասաց նա։

Երկրորդ պատճառն, ըստ Փաշինյանի այն է, որ հանրությանը պետք է բացարեր, թե ինչու է նման քայլի դիմում, մինչդեռ պատերազմական գործողությունների ընթացքում, դա, նրա համոզմամբ, ճիշտ չէր լինի։

«Եթե դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, բահայտում ես քո թույլ տեղերը։ Իսկ հակառոկոդրը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում»,-նշեց նա։

Քաոսային գիշեր Երևանում. նոյեմբերի 10-ի իրադարձությունների ժամանակագրությունը - Sputnik Արմենիա
Քաոսային գիշեր Երևանում. իրադարձությունների ժամանակագրություն

Փաշինյանը նաև հայտնեց, որ պատճառներից մեկն էլ ռազմական ռեսուրսի հետ է կապված։ Նրա խոսքով` «լավ կռվող զինվորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել», բայց և չէին կարող անդադար կռվել` առանց հանգստի։

«Բայց քանի որ մենք մոբռեսուրսի, կամավորության ու դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ առաջնագծում, եղել են մարդիկ, ովքեր մի ամիս շարունակ մնացել են առաջնագծում ու մի ամիս շարունակ նրանց փոխարինող չի եղել»,– ասաց նա։

Այս ամենի արդյունքում, նրա մեկնաբանությամբ, Արցախի ղեկավարությունը խնդիր է դրել, որ ժամ առաջ պետք է կանգնեցնել այս ամենը, քանի որ հետևանքները կարող էին լինել շատ ավելի ծանր։

Փաշինյանը պատասխանեց նաև հանրության առաջ քաշած հարցին, թե ինչու նույն պայմաններով հրադադար չի կնքվել հենց սեպտեմբերի 27-ին։

«Մի պարզ պատճառով, որ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը, այսինքն` այն կարող էր ընդունվել միայն մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու պայմանով։ Իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի ՊԲ–ն, հայ ժողովուրդը, մենք բոլորս կկարողանայինք այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի գնանք հրադադարի ռեժիմի, այլ մենք պարտադրենք հրադադար, ինչը, ցավոք, տեղի չունեցավ նաև իմ նշած պատճառների բերումով»,– ասաց նա։

Ըստ Փաշինյանի` այս փուլում պարզ է դարձել, որ ոււղղակի անհրաժեշտ է կանգ առնել և ընդունել պայմաններ, որոնց մի մասն անխուսափելիորեն տեղի կունենային ռազմական գործողությունների շարունակվելու պարագայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0