00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հոկտեմբերի 29-ին կապիտուլյացիայի մասին էր խոսում. ՀՅԴ

© Sputnik / Aram NersesyanИшхан Сагателян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн
Ишхан Сагателян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 5-ին խորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը կապիտուլյացիայի ենթարկվելու մասին խոսել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ասում է Սաղաթելյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով`անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրին։

Премьер-министр Никол Пашинян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
«Պահանջում ենք Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը»․ 17 կուսակցության հայտարարությունը

«Սեպտեմբերի 27–ին` պատերազմի սկսելու օրը, ժամը 09։45-ին ես զանգել եմ Նիկոլ Փաշինյանին և ՀՅԴ անունից ասել, որ մենք մի կողմ ենք դնում մեր քաղաքական անհամաձայնությունները, բոլորս մեկ զինվոր ենք, կանգնած պետության կողքին։ Պատերազմի ընթացքում երեք փակ հանդիպում ենք ունեցել Փաշինյանի հետ (նկատի ունի արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի հանդիպումները – խմբ.)։ Հոկտեմբերի 29-ի հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ մենք այլևս կռվել չենք կարողանում, պետք է գնանք զիջումների, դա զինադադարի միակ ճանապարհն է։ ՀՅԴ–ն այդ ժամանակ ասել է, որ դա Հայաստանի կործանման ճանապարհ է», – ասել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով` նոյեմբերի 5-ին կապիտուլյացիայի ենթարկվելու մասին խորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը խոսել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Դեռևս Շուշին չընկած` ասում էին Շուշին ընկել է։ Այս պահին էլ հայ զինվորը կռվում է, մարտեր է վարում։ ՀՅԴ–ն չի ներելու ոչ մի առևտուր, ոչ մի դավաճանություն», – ասել է Սաղաթելյանը տեսաուղերձում։

Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Շուշիի համար համառ մարտերը շարունակում են, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող

Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ ՀՅԴ–ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0