00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Ирана Хасан Рухани на заседании Высшего евразийского экономического совета и глав делегаций приглашенных государств (1 октября 2019). Еревaн
Президент Ирана Хасан Рухани на заседании Высшего евразийского экономического совета и глав делегаций приглашенных государств (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանական կողմը շեշտում է, որ տարածաշրջանում կայուն անվտանգությունը հնարավոր է միայն փոխգործակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Իրանին բավարարել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության բովանդակությունը: Իրանի նախագահի մամուլի ծառայության  հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել նախագահ Հասան Ռոհանին։

Президент Франции Эммануэль Макрон выступает на заключительной пресс-конференции саммита ЕС (16 октября 2020). Брюссель - Sputnik Արմենիա
Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը. Ֆրանսիայի նախագահ

«Մենք բավարարված ենք ռազմական գործողությունների դադարեցման և դիվանագիտական կարգավորման գործընթացի մեկնարկի մասին որոշմամբ», - ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին հավելել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգությունը հնարավոր է միայն փոխգործակցության և համագործակցության հաշվին:

Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։

«Մենք կարծում ենք, որ բանակցությունները և քաղաքական որոշումը կարող են վերջ դնել այդ դարավոր ճգնաժամին, եթե հակամարտության երկու կողմերը պահպանեն իրենց հավատարմությունը միջազգային նորմերին՝ ներառյալ երկրների տարածքային ամբողջականությունը և նրանց քաղաքացիների քաղաքացիական իրավունքները»,- գրել է Վաեզին իր միկրոբլոգում։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. Բաքուն նորից ներողություն է խնդրել

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0