00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կուզեք` սա դավաճանություն համարեք». ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարազանովի տեսաուղերձը

Բաժանորդագրվել
Շարմազանովը տեսաուղերձում պատմել է հանդիպման ժամանակ քննարկած հարցերի մասին ու ներկայացրել Ադրբեջանի ու ՌԴ նախագահների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ ՀՀԿ–ի տեսակետը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարազանովը հանդիպել է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, քննարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Շարմազանովը հայտնում է Facebook-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։

«Մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք։ Հենց այս գաղափարն է, որ ես քննարկել եմ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Մենք իրավունք չունենք գնալու երկպառակությունների, մենք իրավունք չունենք գնալու բախումների, մենք իրավունք չունենք գնալու եղբայրասպան ցնցումների։ Դա որևէ տեղ չտանող ճանապարհ է»,– ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ իրենք թեև շարունակում են պահանջել ՀՀ վարչապետի ինքնակամ հրաժարականը, բայց և միաժամանակ դատապարտում են գիշերը Երևանում տեղի ունեցած ապօրինություններն ու անօրինության, քաղաքացիական բախումների ցանկացած դեպք։ 

Президент Карабаха Араик Арутюнян обращается к армянскому народу (29 октября 2020). Шуши - Sputnik Արմենիա
Արցախի նախագահը հայաստանյան քաղաքական ուժերին հրավիրում է Ստեփանակերտ քննարկումների

Ադրբեջանի ու ՌԴ նախագահների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը ՀՀԿ խոսնակը որակեց իբրև «փաստացի կապիտուլյացիայի ակտ», «Ալեքսանդրապոլի երկրորդ պայմանագիր` հիշեցնելով, որ մինչ այդ Փաշինյանը խոստանում էր, որ եթե որևէ լուծման ընդունելի առաջարկ լինի, այն կքննարկվի Հանրապետության հրապարակում ժողովրդի հետ։

Անդրադառնալով Փաշինյանի մեկնաբանություններին` կապված բանակցային գործընթացում 30 տարի շարունակ քննարկվող 7 շրջանների վերադարձի մասին հայտարարությանը, Շարմազանովն ասաց. «Որևէ քննարկվող փաստաթուղթ` 1990–ականներից մինչև այսօր, նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում, որևէ փաստաթղթի մեջ չկար նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձ Ադրբեջանին` Հադրութ, Շուշի։ Նույնիսկ պատերազմից առաջ նման պահանջներ թուրք–ադրբեջանական տանդեմը չուներ։ Եվ այս հանգրվանին մենք հասել ենք այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում»,– ասաց Շարմազանովը։

Նա նաև հայտնեց, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում է ասել նրան, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն ինքն է։ Իսկ ՀՀ քաղաքական ուժերի բոլոր հորդորներն այս ընթացքում մնացել են «ձայն բարբառոյ յանապատի»։

Արցախ է ուղևորվում ՌԴ խաղաղապահների հերթական զորակազմը․ տեսանյութ

«Կուզեք` սա դավադրություն համարեք, կուզեք` սա դավաճանություն համարեք, կուզեք` սա հակապետական գործողություն համարեք, բայց կրկնում եմ` նույնիսկ պատերազմից առաջ թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարող երազել նման արդյունքի մասին»,– ասաց Շարմազանովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0