ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում։
Նա պարզաբանել է, թե ինչու Սինանյանը չի մասնակցել «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։
«Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը վարակված է թագավարակով»,-ասել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ երեկ են այդ մասին իմացել:
Վարակվել է նաև գրասենյակի ղեկավար Սառա Անճարղոլյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1042–ով և դարձել 107466։
Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները