00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին. ադրբեջանցիները սադրանքների են դիմում

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցОтправка главной новогодней елки в Москву
Отправка главной новогодней елки в Москву - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ ադրբեջանցիներն այդ երկրի խոշոր քաղաքներում անթաքույց ցուցադրել են իրենց նախագահի սուտ հայտարարությունից առաջացած հրճվանքը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ իշխանություններին, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքների վրա։

Координационная встреча при участии посольства, Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, Союза армян России и других армянских общинных организаций (28 сентября 2020). Москва - Sputnik Արմենիա
Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Ինչպես հայտնում են հայերի միության գրասենյակից, նամակներում ընդգծվում է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունն ու Միացյալ շտաբը հայերին կոչ են անում չտրվել զգացմունքներին, գործել ՌԴ օրենքների շրջանակներում եւ չպատասխանել ադրբեջանցիների արարքներին, ադրբեջանցիները, որոնք, ըստ ամենայնի, կառավարվում են անմիջապես Բաքվից, ռուսական քաղաքների շուկաներում եւ փողոցներում իրենց խիստ հանդուգն են պահում:

«Մենք ակնկալում ենք ՌԴ իրավապահ մարմինների օպերատիվ և կոշտ գործողությունները հասարակական կարգը խախտողների նկատմամբ`թույլ չտալու, որ հակամարտությունը տեղափոխվի Ռուսաստանի տարածք»,– ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահի նամակում։

ՌՀՄ Facebook-ի էջում ադրբեջանցիների սադրանքները ներկայացնող տեսանյութեր են հրապարակվել, դրանցից մեկում երևում է, որ մոսկովյան խոշոր առևտրի կենտրոններից մեկում երեկ ադրբեջանցիները բարձրացրել են իրենց երկրի դրոշը` Карабах Азербайджан (Ղարաբաղն Ադրբեջան է) գրությամբ ու միացրել Ադրբեջանի հիմնը։

Հայերի միությունը հիշեցնում է, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ոգևորվել էին Իլհամ Ալիևի կիրակնօրյա այն հայտարարությունից հետո, թե, իբր, Շուշին գրավված է։

«Մոսկվայի խոշոր շուկաներում տեղի էր ունենում ամենագլխավոր բիզիմդիրը. կախված էին Ադրբեջանի դրոշները, հնչեցնում էին այդ երկրի օրհներգերը»,– գրում է ՌՄՀ–ն։

Հիշեցնենք, որ ՌԴ ոստիկանությունը ցուցում ունի ձերբակալելու ու ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու այն մարդկանց, ովքեր ծածանում են Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի դրոշները` ավտոմեքենաների պատուհաններից։ Պետերբուրգի ոստիկաններին անգամ հանձնարարել են ավելի խիստ պատժել Ադրբեջանի քաղաքացիներին, ովքեր կխախտեն միգրացիոն օրենքները: Եվ, այդուհանդերձ, դա չի խանգարել ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին անթաքույց ցուցադրել իրենց նախագահի սուտ հայտարարության արդյունքում առաջացած հրճվանքը։

Լրահոս
0