ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ պատերազմական գործողություններին զուգահեռ, թշնամին հեռահար հրթիռներով ավերում է խաղաղ բնակավայրերը։
Գիշերվա ժամը 2:00-ի դրությամբ՝ Ստեփանակերտում մեկ ժամվա ընթացքում երեք անգամ օդային տագնապի ազդանշան է միացել։
«Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։
Վերջին տեղեկություններով՝ տուժածներ չկան, մինչդեռ ավերածությունները շատ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում