00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի մոտակա պարիսպների տակ, ճանապարհների վրա սաստիկ մարտեր են եղել. Արծրուն Հովհաննիսյան

© Sputnik / Andranik GhazaryanПредставитель министерства обороны Армении Арцрун Ованнисян во время брифинга в Едином информационном центре (2 ноября 2020). Еревaн
Представитель министерства обороны Армении Арцрун Ованнисян во время брифинга в Едином информационном центре (2 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, թե ինչ իրավիճակ է տիրում այժմ Շուշիի համար մղվող մարտերում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Շուշիում մարտերի ինտենսիվությունը զգալի նվազել է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս տեղեկությունը հայտնեց ճեպազրույցի ժամանակ։

«Շուշիի ներսում, քաղաքի մոտակայքում` պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են Շուշի, բավականին սաստիկ մարտեր են եղել։ Այս պահին էլ մարտեր են ընթանում, սակայն ինտենսիվությունը զգալի նվազել է։ Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, որ մեր զորքը փառքով է ավարտելու և հաղթելու ենք»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ այսօր Բերձորում նույնպես սաստիկ մարտեր են եղել` հակառակորդը հավանաբար փորձում է այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իր ուժերին, բայց դա նրանց չի հաջողվել։

Вид на собор Сурб Аменапркич Казанчецоц с балкона дома, пострадавшего в результате обстрелов (29 октября 2020). Шуши - Sputnik Արմենիա
Հակառակորդին չի հաջողվել Շուշին ամբողջությամբ վերցնել. Արծրուն Հովհաննիսյան

Հարցին, թե արդյո՞ք կարող է Շուշիի համար մղվող մարտերի ավարտը դառնա ռազմական գործողությունների ավարտ` Հովհաննիսյանը հայտնեց, որ կարող է, սակայն չի կարծում, որ մի ճակատամարտից հետո պատերազմն արագ կավարտվի։

Խոսելով ընդհանուր օպերատիվ իրավիճակի մասին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը կարելի է համարել բավականին դրական, մեր զորքերին հաջողվում է թույլ չտալ հակառակորդին զարգանալ որևէ ուղղությամբ։ Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։

Նշենք, որ արդեն 3 օր է թեժ մարտերն են ընթանում Շուշի քաղաքի համար։ Թշնամում ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իրենց երազանքն ու գրավել Շուշին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0